Փարիզի ոստիկանությունը դժգոհում է, որ ծովաորորները հարձակվում են անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք օգտագործվում են տարբեր գործողությունների համար: Այդ մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով The Times-ին:
Փարիզի ոստիկանությունը մոտ 15 անօդաչու սարք ունի, որոնք օգտագործվում են ցամաքային հսկողություն իրականացնելու համար: Միայն այս տարի ծովաորորներն առնվազն տաս անգամ գրոհել են անօդաչուներին: Ոստիկանների խոսքերով, նվազագույնը մեկ անգամ ծովաորորների պատճառով խափանվել է «դեղին բաճկոնների» ցույցերի դիտարկումը: Փորձագետները նշում են, որ ծովաորորները հարձակվում են անօդաչուների վրա, քանի որ դրանք գիշատիչների տեղ են ընդունում: Փարիզի շրջանի օրնիտոլոգիական կենտրոնը հաղորդել է, որ վերջին 15 տարվա ընթացքում քաղաքում աճել է ծովաորորների քանակը, ինչը բացատրվում է ափամերձ տարածքների էկոհամակարգերի փոփոխություններով: Գիտնականներն անօդաչուները բարձրախոսներով վերազինելու ծրագիր են մշակում, որոնք ուլտրաձայն կամ գիշատիչ թռչունների ձայներ կարձակեն, ինչը կվախեցնի ծովաորորներին: