Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Ինչ լուծումներ են սպասվում Սահմանադրական դատարանում․ պարզաբանում է փոխնախարարը

Արդարադատության նախարարությունն այսօր հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» նախագծերը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը նախ անդրադարձավ վեթինգ եզրույթի քննարկմանը՝ պարզաբանելով. «Վեթինգը երևույթի միջազգայնորեն ընդունված տերմինն է, որը նշանակում է բարեվարքության գնահատում: Եվ յուրաքանչյուր պետություն, որ սկսում է բարեվարքության գնահատման գործընթաց, սահմանափակված է օրենսդրական շրջանակով և միջազգային պարտավորություններով: Ըստ էության՝ բարեվարքության օրենսդրական հիմքը հենց այն փաթեթն է, որն այսօր ներկայացվել է հանրային քննարկման: Վեթինգ բառի կիրառումը որոշակի քննարկումների և շահարկումների տեղիք տվեց, որովհետև ոմանք բառացի թարգմանեցին՝ որպես զտում, և տարբեր մեկնաբանություններ արեցին, բայց վեթինգի հիմքում հենց բարեվարքության գնահատումն է: Գնահատման երեք ուղղություններ կան՝ մեկը ֆինանսական բարեվարքության գնահատում՝ հայտարարագրման մեխանիզմի միջոցով, մյուսը մասնագիտական էթիկայի կանոններին դատավորի վերաբերմունքի գնահատումն է, և երրորդը՝ մարդու իրավունքներին դատավորի վերաբերմունքի գնահատումն է»:

Փոխնախարարի խոսքով՝ վեթինգի վերաբերյալ քննարկումների փուլում անդրադարձ էր կատարվում, թե որ մարմինը պետք է իրականացնի. «Աշխարհում երկու մոդել կա՝ հատուկ դրա համար ձևավորված մարմին, և եթե երկրում կա ինստիտուցիա, որն ի զորու է կատարել այդ գործառույթը, խորհուրդ չի տրվում ստեղծել մեկանգամյա գործողության նոր մարմին, որովհետև դրա ստեղծումը և լեգիտիմությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Մեր երկրում այդ գործառույթն իրականացնելու է ԲԴԽ-ն, որը Սահմանադրությամբ կարևոր առաքելություն ունի երաշխավորելու դատական իշխանության անկախությունը: Բարեվարքության գնահատման կանոնները վերաբերելի են նաև ԲԴԽ-ի անդամներին»:

Աննա Վարդապետյանը նաև ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունները ներառված են դատաիրավական բարեփոխումների մեջ: Նրա խոսքով՝ նախատեսվող փոփոխությունները անձերի միջև հարաբերություններ չեն կարգավորվելու:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում