Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Չլինել ժամանակի գերին

Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է բավական յուրօրինակ մի իրավիճակ, երբ թե՛ իշխանությունը ու թե՛ ընդդիմությունը համարում են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: Իշխանությունը համարում է, որ ժամանակի ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը վերջնականապես թուլանալու է, հետաքրքրությունը Կոնգրեսի հանդեպ մարելու է, հասարակությունը դադարելու է հավատալ ու վստահել, թե Կոնգրեսը կարող է հասնել երկրում օրինականության հաստատման, իսկ այդ ամենն էլ, ի վերջո, ապահովելու է իր հանգիստ գոյությունն առնվազն մինչև խորհրդարանի հերթական ընտրություն:

Հայ Ազգային Կոնգրեսն էլ համարում է, որ ժամանակի ընթացքում իշխանությունը կանգնելու է արտաքին խոստումները կատարելու անհրաժեշտության առաջ, սակայն չի կարողանալու դրանք կատարել, քանի որ չունի լեգիտիմություն և խոստումներն էլ չեն բխում Հայաստանի պետական շահից, ու անկարող լինելով այլևս դիմադրել արտաքին ճնշմանը՝ ստիպված է լինելու ներքին ճնշմանն էլ տեղի տալ ու հեռանալ:

Մի պահ թողնենք այն, թե ում ձախողումը կամ ում հաջողությունն է, որ բխում է հասարակության ու պետության շահից: Կան մարդիկ, որոնք փիլիսոփայորեն կասեն, թե պետության շահից բխում է, որ հաջողություն ունենա թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը: Բայց այդ մոտեցումը թողնելով մեր ժամանակի պալատական մտավորականներին ու փորձագետներին՝ այդուհանդերձ այս հրապարակման շրջանակում մի կողմ թողնենք նաև այն, թե ում հաջողությունը կամ ձախողումն է հասարակության օգտին, և դիտարկենք միայն ժամանակի մեջ այս կամ այն կողմի շահելու հավանականությունը:

Բայց դա էլ, թերևս, ավելորդ զբաղմունք է. շահելու հավանականություն առկա է երկուստեք: Խնդիրն այն է, թե ժամանակի ընթացքում ի՞նչ կանի ընդդիմությունն ու ի՞նչ կանի իշխանությունը: Քաղաքականության մեջ չեն լինում հարյուր տոկոս կամ վերջնականապես պարտված վիճակներ, եթե իհարկե չի լինում անգործություն: Բայց տրամաբանական է նաև, որ գործելը ինքնին բավական չէ, պետք է նաև արդյունավետ կամ այսպես ասած՝ ճիշտ գործել: Բայց դա էլ, թերևս, բավարար չէ, որովհետև շատ կարևոր է սխալ գործողություններից ճիշտ դասեր քաղելը, այսինքն՝ սեփական սխալը գիտակցելն ու ընդունելը:

Խրատելը կամ դատելն, իհարկե, հեշտ է: Բայց հեշտ է նաև սեփական անհաջողության պատասխանատվությունն արտաքին գործոնների վրա դնելը: Ի վերջո, ժամանակի ընթացքում շահելու հավանականությունը մեծ է նրա մոտ, ով սպասում է, բայց չի կորցնում ժամանակի զգացողությունն ու չի մնում մոտ կամ հեռու ինչ-որ ժամանակի գերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում