Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Նոր ինտրիգներ Իջևանի ԲԿ-ի տնօրենի դատական գործի շուրջ. ինչու է շտապել նախարարությունը

Տավուշի մարզպետի կողմից վերջինիս նշանակումից անմիջապես հետո, Իջևանի ԲԿ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանի աշխատանքից ազատման թեմային մենք մեկ անգամ արդեն անդրադարձել ենք։ Գրել էինք, որ մարզպետը իր նշանակումից մի քանի օր անց աշխատանքից ազատել էր «Իջևանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանին, որը ԲԿ-ի տնօրեն է նշանակվել ՀՀ Տավուշի մարզպետի որոշումով՝ 2016թ․ մրցույթում հաղթելու արդյունքում։ Նրա հետ կնքվել էր 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմել էր, որ մինչև իր նշանակվելը բժշկական կենտրոնը ունեցել էր շուրջ 30 միլիոն դրամի պարտք։ Պարտքը երեք տարվա ընթացքում մարվել է, և ներկա պահին որևէ ֆինանսական պարտավորվածություն չկա։

Այս ամենի ֆոնին, սակայն, Գրիգորյանը նաև պատմել էր, որ մարզպետը նշանակվելուց հետո իրեն հրավիրել է խոսելու, կոշտ զրույց են ունեցել, որից հետո էմոցիոնալ ֆոնի վրա ազատման դիմում է գրել։ Սակայն խոսելով կոլեկտիվի հետ և սթափ դատելուց հետո, որոշել է դիմումը հետ վերցնել, քանի որ համարել է, որ ԲԿ-ում դեռ անելիքներ ունի։ Երեք աշխատանքային օրից գնացել է, որ դիմում գրի, որպեսզի ազատման դիմումը հետ վերցնի, սակայն մարզպետը պատասխանել է, որ արդեն որոշում է կայացրել իրեն աշխատանքից ազատելու մասին, և փոխանցել, որ կփորձեն իրեն աշխատանքով ապահովել։ Բայց երբ Գրիգորյանը զգացել է, որ իրեն անգամ բժշկի աշխատանքով չեն ապահովում, որոշում է կայացրել դիմել դատարան և իր ազատման որոշումը բողոքարկել ու դատական ճանապարհով վերականգնել իր իրավունքները։

Ռուզաննա Գրիգորյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս գործի հանգուցալուծումը նոր ինտրիգներով է ուղեկցվում։ Մասնավորապես, չսպասելով դատարանի որոշմանը, նախարարությունն արդեն մրցույթ է հայտարարել ԲԿ-ի նոր տնօրենի հաստիքի համար։ «Ես չգիտեմ իրական դրդապատճառը, որի համար ազատվել եմ աշխատանքից։ Կարծում եմ, որ այլևս նոր Հայաստանում չպետք է գործեն մեկ անձի հայեցողական մոտեցում պաշտոնի նշանակման հարցում՝ ղարաբաղցի-իջևանցի, ծանոթ-բարեկամ, երիտասարդ-տարիքով, արտոնյալներ-ոչ արտոնյալներ և այլն։ Որևէ հիմնավոր պատճառաբանություն չկա, թե ինչ չափանիշներով է առաջնորդվել մարզպետը ինձ ազատելու և իմ ազատումից հետո ժ/պ նշանակելու հարցում։ Համենայնդեպս, համաժամանակյա պաշտոնավարում չի եղել և սկզբունքային տարաձայնություն չէր կարող լինել։ Իսկ եթե դա կատարվել է իբրև բարեփոխումների համատեքստում, ապա նրանք զբաղված են ինքնախաբեությամբ։ Աշխատանքի գնահատման սկզբունքը պետք է լինի մասնագիտական ձեռնահասությունը, փորձը, արժանիքները և ձեռքբերումները։ Ես պաշտոնավարման ժամանակահատվածում պատշաճ և բարեխղճորեն կատարել եմ իմ առաքելությունը և ինձ վերապահված պարտականությունները։ Կարծում եմ, այն սկզբունքները և խնդիրները, որոնք առաջադրում է կառավարությունը՝ Տավուշի մարզում տեղայնացման անհրաժեշտություն ունի»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով. «Օբյեկտիվ կասկած ունեմ, որ իրականությունը խեղաթյուրված է ներկայացվում, որի պատճառով էլ համապատասխան արձագանք չի տրվում պատկան մարմինների կողմից։ Իմ ազատումը կատարվել է օրենքի խախտումով, և ես այն բողոքարկել եմ դատարանում։

Օգոստոսի 13-ին դատարանը պետք է վճիռ կայացնի։ Սակայն մարզպետարանը կատարեց հերթական անհեթեթ քայլը. Օգոստոսի 1-ին առողջապահության նախարարության կայքում տեղադրվել է Իջևանի ԲԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարություն, իսկ մարզպետարանի կայքում այն տեղադրվել է օգոստոսի 5-ին։ Հետաքրքիր է, արդյոք իրենք տեղյա՞կ են, թե ինչ վճիռ պետք է կայացնի դատարանը, իսկ եթե ոչ, ապա ի՞նչ խնդիր են փորձում լուծել հրատապության սկզբունքով։ Քանի որ մինչև դատական պրոցեսի ավարտը, տարբեր միջոցներով, այդ թվում՝ տնօրենի ժ/պ-ի միջոցով հասկացրել են ինձ, որ եթե հետ չվերցնեմ հայցադիմումը, քրեական գործեր են կարվելու իմ և իմ կոլեգաների հանդեպ։ Այս ամենից հետո մտավախություն է առաջանում, որ մարզպետը, չցանկանալով ինձ հետ աշխատել, նախաձեռնում է նոր քայլեր, ամեն գնով դատարանի՝ հօգուտ ինձ հնարավոր որոշումը ի կատար չածելու համար։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք սա պատվե՞ր է հովանավորյալ որևէ մեկին այդ պաշտոնում նշանակելու, թե՞ անձնական հետապնդում։ Ի՞նչքանով են պատկան մարմինները տեղյակ այս խնդրին։ Ես համոզված եմ, որ միայն վարչապետի անաչառ մոտեցման և կամքի շնորհիվ կարող է այս հարցը օբյեկտիվ լուծում ստանալ: Ես մոլուցքով կպած չեմ պաշտոնի, մինչև դատարան դիմելը ես դիմել եմ մարզպետին՝ աշխատանքի տեղավորման հարցով, սակայն հարկ չեն համարել անգամ իմ մասնագիտությամբ աշխատանք տրամադրել։ Ես ապրել և ապրելու եմ Իջևանում։ Ես ծառայել և շարունակելու եմ ծառայել մարզի ազգաբնակչությանը։ Սա Իջևանն է, և վե՛րջ։ Այստեղ տեղ չունի որևէ խտրական, ապօրինի սկզբունք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում