Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել «Ռուսթավի-2» ընկերության նախկին տնօրեն Նիկ Գվարամիային` ալիքին վնաս հասցնելու համար։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia–ն ՝ վկայակոչելով երկրի դատախազ Զվիադ Գուբելաձեին:
Ինչպես նշվում է՝ Գվարամիայի դեմ հարուցվել է քրեական գործ ՝ ձեռնարկությունում կամ մեկ այլ կազմակերպությունում կառավարման, ներկայացուցչական կամ այլ հատուկ լիազորությունների օգտագործմամբ՝ զգալի վնաս պատճառելու համար։
Ալիքի նախկին ղեկավարին սպառնում է տուգանք, ուղղիչ աշխատանքներ՝ մինչև երկու տարի ժամկետով, տնային կալանք՝ վեց ամսից երկու տարի ժամկետով կամ ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով։