Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Համայնքների և բնապահպանների դիրքորոշումն Ամուլսարի հարցում չի փոխվել

Ընդհանուր կներկայացնե՞ք Հայաստանում հանքաարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը պատասխանեց․ «Նախ նշեմ, որ հանքաարդյունաբերությունը, հատկապես մետաղական հանածոների արդյունահանումը, տնտեսական գործունեության մի այնպիսի տեսակ է, որն առավելագույն և շատ մեծ վտանգ է ներկայացնում բնության, միջավայրին և մարդկանց առողջությանը։ Դա վաղուց արդեն հայտնի և ընդունված փաստ է, և կարիք չկա այն ապացուցելու։ Անկախ միջոցներից, տեխնոլոգիաներից, դա գործունեության այնպիսի մի տեսակ է, որը շատ հաճախ անվերահսկելի և անդառնալի վնաս է հասցնում բնության, միջավայրին և մարդկանց առողջությանը։ Երբ խոսում ենք Հայաստանի մասին, մենք պետք է գնահատենք և հասկանանք Հայաստանի յուրօրինակություններն այդ առումով։ Հայաստանը լինելով շատ փոքր երկիր, արդեն ծանրաբեռնված է բավական լուրջ մետաղական հանքաարդյունաբերությամբ և դրա արգասիքներով»։

Լրագրող, Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանն ասաց․ «Խնդրահարույց «Էլարդ» կազմակերպությանն է վստահվել մի փորձաքննություն, որը կարծես թե պետք է որոշիչ լինի։ Այդ փորձաքննությամբ է, որ Ամուլսարի շրջանակներում խնդրահարույց կետերը պետք է ի հայտ գան, բայց մենք չենք տեսել, թե ինչպես է ընտրվել այդ կազմակերպությունը, թե ինչպես է փորձաքննությունն իրականացվել, մեկ տարուց ավելի հարուցված քրեական գործերով Քննչական կոմիտեն որևէ քննություն չի իրականացրել, բնակիչների հետ աշխատանք չի տարվել։ Եվ անհասկանալի է, որ հանրության հետ, շահագրգիռ կողմերի հետ խոսակցություն չի եղել, չեն հրավիրել սեղանի շուրջ քննարկման, որպեսզի հասկանային, թե ինչ խնդրահարույց կետեր կան»։

Իսկ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանն էլ հավելեց․ «Ես հուսով եմ, որ մեր նոր կառավարությունը այնքան խելացի է, որ Ամուլսարը շահագործելու որոշում չի կայացնի։ Երբ հայտարարվեց, որ նոր փորձաքննություն պետք է իրականացվի, մեզ թվաց, թե նոր ջրի նմուշներ են վերցնելու, այսինքն՝ բոլորովին նոր փորձաքննություն է լինելու, բայց պարզվեց, որ ուղղակի ուսումնասիրվելու է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տրամադրված նյութերը։ Այսինքն՝ նրանց արված փորձաքննության արդյունքների հիման վրա է արվելու փորձաքննությունը։ Իսկ միջազգային անկախ բավականին հայտնի փորձագետներ տվել են իրենց եզրակացությունները ջրի հետ կապված, և ասել են, որ շատ մեծ ռիսկեր է պարունակում այս հանքի շահագործումը»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում