Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

BBC-ի արտահոսքը կապված է Ստեփանակերտի հրապարակում ասվածի հետ․ մոտ ապագայում դրանում կհամոզվենք

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթի ամենաուշագրավ և հետաքրքրական շեշտադրումներից մեկը, անշուշտ, «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր՝ ամրապնդված 1988-ին հարյուր հազարավոր մարդկանց, ամբողջ հայությանը ոտքի հանած «Միացում» կարգախոսով։ Արդեն երկու օր է՝ մամուլում ակտիվ քննարկումներ են ընթանում այս արտահայտությունների շուրջ։ Բայց առայժմ պարզ չէ՝ Փաշինյանի այս ուղերձը որքանո՞վ կազդի Արցախի հարցում Հայաստանի, պաշտոնական Երևանի քաղաքականության վրա։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։

Պարոն Դուբնով, ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի այս հայտարարության նպատակը ո՞րն էր, և քաղաքական ի՞նչ նշանակություն ունի այն։ Այն ենթադրո՞ւմ է Արցախի հարցում հայկական դիվանագիտության փոփոխություն։

– Նախ և առաջ, կարծում եմ, չարժե գերագնահատել այս հայտարարության սենսացիոնությունը։ Ժանրային առումով այն ավելի մոտ է Փաշինյանի մնացած խոսքին, հեռահար ռազմավարական նպատակադրումներին՝ մինչև 2050 թվականը երկրի բնակչությանը թիվը հասցնել առնվազն 5 միլիոնի, 1,5 միլիոն աշխատատեղ ստեղծել, 15-ապատկել ՀՆԱ-ն, հաղթել ֆուտբոլի աշխարհի առաջնությունում և այլն։

Իսկ քաղաքական առումով Փաշինյանն այս հայտարարությամբ շարունակում է, այսպես ասած, միավորներ հավաքել Ղարաբաղի հետ կապված ամբողջ այս ինտրիգում։ Կարծում եմ՝ այս քայլերով նախապատրաստվում է, նախ և առաջ, Ղարաբաղի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը և Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների նոր մոդելի ձևավորումը։ BBC-ի այսօրվա հրապարակումը, թե ըստ իրենց ձեռքում հայտնված քննչական փաստաթղթերի՝ 2008 թ․ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Ղարաբաղից բերված ջոկատները, ակնհայտորեն կնպաստի այդ ճգնաժամի խորացմանը։ Եվ կարծում եմ, որ այս ամենը փոխկապակցված է մեկ ընդհանուր ինտրիգի հետ։ Սա է գլխավոր հանգամանքը։

Իսկ կողմնակի, երկրորդական հետևանքը, կարծում եմ, այն է, որ Փաշինյանը դադար է վերցնում Բաքվի հետ բանակցություններում, որովհետև ինչ էլ լինի՝ Բաքուն ամեն դեպքում մեղադրելու է Երևանին բանակցությունները տորպեդահարելու համար։ Իսկ Երևանը կպատասխանի, թե ոչ մի վատ բան նկատի չի ունեցել, այսինքն՝ խոսակցությունը կտեղափոխվի գաղափարական հարթություն։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բանակցություններում դադար կլինի, որովհետև երկու կողմն էլ հիմա հասկանում են, որ բանակցությունների ակտիվացումը ոչ մի օգուտ էլ չի տա։ Սա է ամենը, և չեմ կարծում, թե այս ամենը իրական առնչություն ունի «Միացում»-ին։

Այն, որ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարություններ կանի Արցախի ներքաղաքական խմորումների, ճգնաժամի մասին, հանդես կգա միասնության կոչերով, սպասելի էր։ Բայց ի՞նչ իմաստ կար հռչակելու երկարաժամկետ այդ նպատակները։ Երկրորդ՝ իր ելույթում նա առաջարկե՞ց բանաձև, թե ինչպես պիտի հաղթահարվի ներքին ճգնաժամը։

– Չեմ կարծում, թե այսօր հնարավոր է հաղթահարել այդ ճգնաժամը։ Կարծում եմ՝ ինչ-որ առումով այն անխուսափելի էր։ Գուցե մեկ այլ քաղաքական պրագմատիզմ ենթադրում էր ճգնաժամի շարունակումը ներկայիս ձևով։ Փաշինյանը, հավանաբար արցախցի գործընկերների օգնությամբ, գերադասեց խնդիրը տեղափոխել բաց հարթություն և հիմա պարզապես իր քայլն է անում արցախցի գործընկերների հետ բանավեճում, քանի որ պայմանավորվել նրանց հետ, կարծում եմ, չի հաջողվի․ ճգնաժամը երկարատև է լինելու։ Եվ հիմա խոսքը ոչ թե ճգնաժամի հաղթահարման, այլ տվյալ բանավեճը շարունակելու մասին է։ Այս իմաստով սա փաշինյանական քայլ էր, իսկ այն խոսքը, որ Արցախը Հայաստան է, և վերջ, ամբողջ այն հռչակագրի վերջաբանն էր, որով նա եկել էր Լեռնային Ղարաբաղ՝ ներկայացնելու ոչ միայն հրապարակում հավաքված մարդկանց, այլև իր գործընկերներին։

Իսկ ո՞վ կլինի Արցախի հաջորդ նախագահը Ձեր կարծիքով։ Կա՞ արդյոք ընդունելի կամ նախընտրելի թեկնածու Երևանի համար։ Թե՞ կարծում եք՝ նման հարց առայժմ օրակարգում չկա։

– Կարծում եմ՝ նման հարց առայժմ դրված չէ, որոշվել է քիչ թե շատ ընդունելի միջանկյալ ֆիգուրը։ Բայց չեմ կարծում, թե դա վերջնական որոշում է։ Երևանը որքան հնարավոր է՝ խուսափելու է անձնական համակրանք արտահայտելուց այն պարզ պատճառով, որ առայժմ չի որոշվել Երևանի բուն դերն ու նշանակությունը Ստեփանակերտի քաղաքական կյանքում։

Դուք հիշատակեցիք BBC-ի կողմից կազմակերպված ինֆորմացիայի արտահոսքը Մարտի 1-ի գործի հետաքննության վերաբերյալ։ Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ այն ուղղակիորեն կապված է Փաշինյանի ելույթի հետ և, ըստ էության, պատասխան էր ազգային միասնության կոչին և «Միացում» կարգախոսին։ Այլ խոսքով՝ Ստեփանակերտում Հայաստանի վարչապետը խոսում է համահայկական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին, ասում է, որ 2018 թ գարնանը Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին՝ ամուր պահելով այդ թիկունքը և մեծ ուժ տալով հեղափոխական գործընթացներին, միասնության կոչեր է անում, ասում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ու այս ֆոնին, ընդամենը երկու օր անց, զարմանալի զուգադիպությամբ, հեղինակավոր լրատվամիջոցը հրապարակում է իրեն հասած տեղեկություններ՝ շեշտը ակնհայտորեն դնելով այն հանգամանքի վրա, որ Երևանում ցուցարարների վրա կրակել են հենց Ղարաբաղից բերված ուժերը և ոչ թե այլ ուժեր, օրինակ՝ ոստիկանության ներքին զորքերի ստորաբաժանումները, որոնք ևս դեպքի վայրում էին ու ներքաշված էին բախումների մեջ։ Նման ենթատեքստ այս հրապարակման մեջ տեսնո՞ւմ եք։

­- Ես արդեն ասացի, որ պետք չէ գերագնահատել Փաշինյանի ելույթում հնչած ուղերձները։ Այսօր ոչ ոք էլ լրջորեն չի խոսում «Միացում»-ի մասին՝ բացառությամբ առանձին դեմքերի Ղարաբաղում։ Կարծում եմ՝ այս արտահոսքը ինչ-որ կերպ կապված է հրապարակում ասվածի հետ։ Դավադրական շատ տարբեր և միանգամայն ճշմարտանման վարկածներ կարող են լինել, և ես հնարավոր եմ համարում ինչպես վարկածն այն մասին, որ սա Փաշինյանի հակառակորդների ձեռքի գործն է, այնպես էլ վարկածն այն մասին, որ սա Փաշինյանի աջակիցների ձեռքի գործն է։ Միանշանակ է միայն այն, որ այս երկուսն իրար հետ կապ ունեն, և մոտ ապագայում մենք դրանում կհամոզվենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում