Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պատրուշևը գալիս է Ստեփանակերտի ելույթի հետքով

Օգոստոսի 12-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Երևան է ժամանում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Այդօրինակ այցը հայ-ռուսական հարաբերության տիրույթում անշուշտ նորություն չէ, սակայն Պատրուշևի այցն առավել հետաքրքիր է դառնում օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթի ֆոնին, թեև հայտնի չէ՝ այցը պլանավորված էր ավելի վաղ և տեղի էր ունենալու ելույթից անկա՞խ, թե՞ իրականացվում է հենց ելույթի հետքով: Համենայն դեպս ակնառու է, որ օգոստոսի 5-ի ելույթում հնչել են շրջադարձային արտահայտություններ, որոնք առերևույթ առնչվելով արցախյան հարցին, համահայկական օրակարգին, խորքային առումով վերաբերել են անվտանգության ռեգիոնալ համակարգին՝ դրա լայն իմաստով ու շրջանակով: Իսկ դա արդեն միջազգային ընդգրկման հարց է, և այդ իմաստով Ռուսաստանի հետաքրքրությունը հատկանշական է մի քանի առումով:

Նախ՝ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցվածքի և Կովկասի անվտանգության համակարգի ռուս-թուրքական «դաշնակցության» առումով: Գործնականում, Նիկոլ Փաշինյանի ելույթում արվող շեշտադրումները ուղղակիորեն դնում են այդ դաշնակցության ապագայի հարցը՝ Ռուսաստանը կա՛մ Հայաստանի հետ է հայկական անվտանգության համակարգի պաշտպանության շրջանակում, կա՛մ ռուս-թուրք-ադրբեջանական շրջանակում է՝ Հայաստանի դեմ:

Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանի դեմ պատերազմի պատասխանատուն կլինի Ռուսաստանը, որն ի զորու է կանխարգելել այդ պատերազմը: Ի զորու է թե ոչ՝ սա կարող է անգամ վիճելի լինել, սակայն հարցն այն է, թե Հայաստանը ինչ նշաձող է դնում Մոսկվայի առաջ: Միաժամանակ, օգոստոսի 5-ին էլ Հայաստանն իր առաջ է դնում բարձրագույն նշաձող, և այդ իմաստով Կրեմլը, անշուշտ, պետք է պատասխանի լուրջ հարցադրումների: Պատրուշևի այցը թերևս այդ համատեքստում է: Նա գալիս է Երևանում Ստեփանակերտի ելույթից դժգոհություն հայտնելո՞ւ, թե՞ գալիս է ելույթի վերաբերյալ հետագա քննարկումների, իրավիճակը հասկանալու, գնահատելու, Հայաստանի նշաձողերը շոշափելու համար, որի հիման վրա Կրեմլը կդիտարկի Մոսկվայի հետագա անելիքները: Իսկ այստեղ իրավիճակը, իհարկե, բոլորովին միարժեք չէ, որովհետև, ի վերջո, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ պատերազմով, թե առանց դրա, ռուս-թուրք-ադրբեջանական գործակցության տիրույթում Ռուսաստանն այլևս անդառնալի ծուղակում է, և դրանից դուրս գալու ռեգիոնալ հնարավորությունը Հայաստանի անվտանգության նշաձողերի բարձրացումն է: Բանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Մոսկվային գործնականում վաղուց են դրել «կամ-կամ»-ի առաջ, և այստեղ, որքան էլ տարօրինակ հնչի, նահանջի ճանապարհ կարող է ապահովել Հայաստանը, եթե Մոսկվային իր հերթին դնի «կամ-կամ»-ի առաջ: Մոսկվայում ավելի ու ավելի բորբոքվող ներհամակարգային պայքարում, որտեղ հանգուցալուծվելու է Պուտինի երկրորդ ժամկետի դիլեման, որոշակի շրջանակներն ունեն Հայաստանի այդ «կամ-կամ»-ի կարիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում