Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Փյունիկը» երեկ և այսօր․ ինչ կատարվեց 9:1 հաշվով ապտակ ստանալուց հետո…

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» 0:4 հաշվով զիջեց անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Այո, պարտվեցինք խոշոր հաշվով, բայց սա այն դեպքն է, երբ հայկական ակումբին քննադատելն ուղղակի արդարացի չի լինի: Ընդամենը երկու տարի առաջ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում նույն «Փյունիկը» երկու հանդիպումների արդյունքում 1:9 հաշվով զիջել էր Բրատիսլավայի «Սլովանին»: Երկու տարի առաջ դժվար էր նույնիսկ պատկերացնել, որ մեր թիմը ի վիճակի է պայքարից դուրս թողնել, օրինակ, Եվրոպա լիգայի խմբային փուլի մասնակից Սկոպիեյի «Վարդարին» կամ չեխական «Յաբլոնեցին», առավել ևս Եվրոպա լիգայի երրորդ փուլում Երևան բերել Պրեմիեր լիգայի բավական ուժեղ ակումբի:

Այսօր «Փյունիկը» գտնվում է բոլորովին նոր հարթության վրա: Անկախ ամեն ինչից՝ մենք «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում դրական արդյունք էինք սպասում, բայց․․․ Ասել, որ «Փյունիկը» չպայքարեց, վատ հանդիպում անցկացրեց, ճիշտ չի լինի: Որոշ դրվագներում մերոնց գնդակի վերահսկումը, խաղարկումը, սեփական կիսադաշտից դուրս գալն ուղղակի հիացմունք էր առաջացնում: Որոշ դրվագներում չէր էլ նկատվում, որ միմյանց հետ են մրցում միանգամայն տարբեր խաղամակարդակ ունեցող թիմեր: «Վուլվերհեմփթոնը» հաղթեց բարձր պրոֆեսիոնալիզմի հաշվին: Մրցակիցը օգտվեց «Փյունիկի» թույլ տված գրեթե բոլոր սխալներից:

Երեկվա խաղում չեղավ մի դրվագ, երբ «Փյունիկի» դարպասապահը տպավորիչ «սեյվ» կատարեր և փրկեր իր թիմին: Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը անթերի գործեց պաշտպանությունում, և «Փյունիկը» չկարողացավ ստեղծել իրական գոլային պահ: Իսկ դիրքային գրոհներով և մշակված կոմբինացիաներով նման մակարդակի թիմին ընդունենք, որ դեռևս պատրաստ չենք «խեղճացնել»: «Փյունիկն» ընտրել է մի ճանապարհ, որը ամեն տարի ավելի է մոտեցնում հեղինակավոր ակումբային մրցաշարերի խմբային փուլին: Տարեցտարի մենք ավելացնում ենք և ճանապարհից չշղվելու դեպքում մի քանի տարի անց իսկապես կկարողանանք ձեռնոց նետել նույն «Վուլվերհեմփթոնին»:

Կրկին նշենք, որ երկու տարի առաջ 9:1 հաշվով պարտվում էինք «Յաբլոնեցին»՝ մի գլուխ ավելի ցածր մրցակցին: «Փյունիկի» ղեկավարությունը երկու տարում կատարել է տիտանական աշխատանք, ինչը չնկատելն ուղղակի անհնար է: «Մեկնարկային 30 րոպեներին մենք սխալներ թույլ չտվեցինք՝ մինչև առաջին գոլը: Մենք չորս գնդակ բաց թողեցինք հենց սխալների պատճառով: Մեզ համար «Վուլվերհեմփթոնի» դեմ հանդիպումը մեծ փորձ էր: Չեմ կարող ասել, թե Դրագոևիչը շատ աշխատանք ուներ անելու: Չորս գոլ բաց թողեցինք, չորսն էլ՝ մեր սխալների պատճառով:
«Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Մարոկկոյի հավաքականներում: Դժվար է նման մրցակցի հետ խաղալը, քանի որ սխալներ թույլ չեն տալիս: Ի տարբերություն եվրագավաթում մեր մյուս մրցակիցների՝ «Վուլվերհեմփթոնի» մակարդակն ավելի բարձր էր: Այդ թիմերի հետ խաղերում մենք քիչ էինք սխալվում: Ի դեպ՝ նշեմ, որ նրանք 4:0 հաշվով հաղթել են «Նապոլիին»: Կվերլուծենք այսօրվա սխալները և կփորձենք պատասխան խաղում չկրկնել դրանք»,- խաղից հետո ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը: Վերջինս նշել է նաև, որ այնուամենայնիվ զգալ է տվել տարբերությունը թիմերի կարգերի միջև: «Մենք չէին զիջում խաղով, բայց պարտվեցինք խոշոր հաշվով»,- ավելացրել է Տարխանովը:

Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն նշեց, որ հայկական «Փյունիկը» կազմակերպված թիմ է համարել: «Փյունիկը» կազմակերպված թիմ է և դժվարություն ստեղծեց մեզ համար: Տանտերերը կարողացան լավ գրոհներ կազմակերպել և տարածություն ստանալ: Նոր մրցաշրջանին պատրաստվելը դժվար էր, սակայն մենք այն հաջող անցանք: Պատրաստ ենք առաջնության մեկնարկին: Մենք գիտենք, որ դժվար է լինելու նաև պատասխան խաղում: «Փյունիկը» լավ և ուժեղ թիմ է: Այսօրվա խաղի սկզբում էլ նրանք ակտիվ էին: Մի շարք պահեր ստեղծեցին ու սուր գրոհներ կազմակերպեցին մեկնարկում: Կարողացանք, սակայն, խաղի թելը մեր ձեռքը վերցնել ու առավելության հասնել: Կարող եմ ասել, որ ոչինչ դեռ որոշված չէ: Ինչ վերաբերում է Պատրիկ Կուտրոնեին, ապա նա նույնպես լավ վիճակում է, ու գոհ եմ նրանից: Մեր տրանսֆերային քաղաքականության ամենալավ ձեռքբերումն էլ այն է, որ թիմից ոչ մեկը չհեռացավ»,- նշել է անգլիական թիմի գլխավոր մարզիչը:

Թիմերի պատասխան խաղն Անգլիայում կկայանա օգոստոսի 15-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում