Մադրիդի «Ռեալ»-ը` Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, այս մրցաշրջանում կարող է ամեն ինչ հաղթել, այս կարծիքին է «Արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:
«Մադրիդում շատ ուժեղ թիմ են կառուցում` աշխարհահռչակ բարձրակարգ ֆուտբոլիստներով: Նրանք կարող են հաղթել բոլոր մրցաշարերում: «Ռեալ»-ից մրցակիցները սարսափում են: Նրանք ունեն աշխարհի լավագույն մարզիչին. Ժոզե Մոուրինյոն պարզապես տաղանդ է: Պորտուգալացին դա ապացուցել է իր նախորդ ակումբներում կատարած աշխատանքով»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:
Դևիդը չի մոռացել գովեստի խոսքեր ասել նաև «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Ռոնալդուն իսկական երևույթ է ժամանակակից ֆուտբոլում: Հուսվ եմ` ես դեռ հնարավորություն կունենամ նրա դեմ խաղալու»:









































