Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Նյուգրեյնջում գետնի տակ 5000-ամյա «տիեզերական» օբյեկտ է հայտնաբերվել

Դուբլինի համալսարանական քոլեջի հնագետներն Իռլանդիայի հայտնի մեգալիթյան կուլտային Նյուգրեյնջ կառույցն ուսումնասիրելու ժամանակ գիտությանն անհայտ գրեթե 40 նախապատմական հուշարձաններ են հայտնաբերել:

Հայտնագործման մասին հաղորդվում է քոլեջի կայքում: Դա տեղի է ունեցել Բրու-նա-Բոյն մեգալիթյան կառույցների համալիրում: Հնագետների խումբը, դոկտոր Սթիվ Դևիսի գլխավորությամբ, հայտնաբերել են նախկինում անհայտ գրեթե 40 հուշարձաններ, այդ թվում՝ տպավորիչ «տիեզերական» հուշարձան:

Գիտնականները պարզել են, որ այդ օբյեկտի դիրքը խստորեն համապատասխանում է աստղագիտական ցիկլերին: Այն «ուղղված է» արևաձագին՝ ձմեռային արևադարձի ժամանակ:

Դրանով «նոր» նախապատմական կառույցը հիշեցնում է Նյուգրեյնջի հայտնի միջանցքներով գերեզմանը, որի միջանցները լուսավորվում են արևի ճառագայթներով ձմեռային և ամառային արևադարձի օրերին:

Ի դեպ, նոր հայտնաբերված օբյեկտը գտնվում է միջանցքներով գերեզմանից ոչ հեռու, այն 200-300 տարով փոքր է դրանից: Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 3200 թ.-ին:

Ինչ վերաբերում է նախապատմական մնացած հուշարձաններին, ապա դրանց տարիքը տատանվում է նեոլիթից (մ.թ.ա. 4000 թ.) մինչև բրոնզե դար (մ.թ.ա. 2500 թ.) և վաղ միջնադար:

Օբեկտները հիմնականում թաքնված են եղել հողի տակ: Դրանք հայտնաբերվել են երկրաֆիզիկական վիզուալիզացիայի համակարգի կիրառմամբ: Գիտնականներն օգտագործել են արբանյակային հեռակառավարվող զոնդավորում, դրոններ, օդային լազերային սկանավորում և գեոռադարներ:

Հետազոտությունը Boyne to Brodgar նախագծի մի մասն է, որն ուսումնասիրում է Բոյն հովտի և Օրկնեյան կղզիների նեոլիթյան հուշարձանների միջև եղած կապերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում