Լուրեր
Արտառոց դեպք է, ինչո՞ւ Մարությանը նիստին ներկա չէ. Խաժակյանը՝ փոխքաղաքապետին
  • 12:04
  • 2019-08-09
  • Դիտումներ՝ *

Այսօր Երևանի ավագանու նիստը վարում է ոչ թե քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը․

«Ճիշտ է՝ օրենքով նախատեսված է նիստի Ձեր կողմից վարելը, բայց կարծում եմ՝ ցանկություն կա ավագանու կողմից տեղեկանալու քաղաքապետի բացակայության պատճառների մասին, բայց սա մեզ համար արտառոց դեպք է, մեկ անգամ է եղել, որ փոխքաղաքապետն էր վարում, հուսամ՝ բան չի պատահել»:

Փոխքաղաքապետը պատասխանեց.

«Չէ, արտառոց բան չի պատահել, ուղղակի մի քիչ վատառողջ էր քաղաքապետը, դրա համար չկարողացավ վարել»:

 

  • Դիտումներ՝ *