Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նիկոլ Փաշինյանը կգնա՞ Սերժ Սարգսյանի օրինակին ու այն որակով գերազանցելուն

Հայաստանի որևէ քաղաքական ուժ կամ միավոր դեռևս չի արձագանքել Ստեփանակերտում օգոստոսի 5-ի ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոնսենսուսային վեց կետերին, որը ներկայացվում էր որպես Հայաստանի ներքաղաքական կյանքում խաղի կանոնների, այսպես ասած, ընդհանուր հայտարարի մի առաջարկ: Սկզբունքորեն դժվար է պատկերացնել որևէ ուժ, որը դեմ կարող է լինել այն կետերին՝ բնականաբար խոսքը բովանդակության մասին է, որոնք ներկայացրել է վարչապետ Փաշինյանը: Մյուս կողմից, անկասկած է նաև, որ, թե վարչապետը կարող է ունենալ ներքաղաքական դաշտի տարբեր խաղացողներին ներկայացվող դիտողություններ այդ բովանդակությանն առնչվող հարցերի կապակցությամբ՝ նրանց վարքագծի բերումով, և թե ներքաղաքական դաշտի խաղացողները կարող են վարչապետին հարցեր ու դիտողություններ ունենալ նրա իսկ ներկայացրած առաջարկին՝ իր իսկ քաղաքական վարքագծի համարժեքության առումով:

Մյուս կողմից, Փաշինյանի առաջարկի իմաստն էլ ենթադրաբար պետք է լինի այն, որ այդ հիմնարար հարցերի կամ կետերի առնչությամբ փոխադարձ մեղադրանքներն ու մանիպուլյացիաները, քարոզչական պատերազմն ու նենգափոխումները ավարտվեն, և հայկական կամ համահայկական օրակարգը ծավալվի ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների շուրջ, դրանց շուրջ ծավալվի նաև ներքաղաքական մրցակցությունը: Հակառակ պարագայում, կոնսենսուսային կետերի հանգամանքը իմաստազրկվում է։ Աներկբա է նաև, որ այստեղ կոնսենսուսը պետք է լինի բազմակողմ, այսինքն՝ չենթադրի զիջում միայն մյուս դերակատարներից և համաձայնություն կամ ընդհանուր հայտարարա-կառավարող նոր ուժի քաղաքական պայմաններով:

Կետերը, բովանդակությունը վարչապետը ներկայացրել է շատ հստակ, և ըստ այդմ ենթադրվում է, որ հետագա խոսակցությունն էլ պետք է լինի այդ հստակության շրջանակում և համարժեք լինի հավասարաչափության, համաչափության տրամաբանությանը: Բայց ամբողջ հարցը հենց այն է, թե երբ և ինչ ֆորմատով է լինելու կոնսենսուսի վերաբերյալ հետագա խոսակցությունը, ովքեր են ներգրավվելու դրանում, լինելու է կոնկրետ նախաձեռնություն, որը կմեկտեղի բոլոր քաղաքական դերակատարներին՝ անկախ նույնիսկ անձնական հարաբերություններից, թե՞ գործընթացը կամ կոնսենսուսը բարձրաձայնվել է նախնական պատկերացումների մակարդակում և թողնվել քաղաքական ուժերի նույնպիսի նախնական արձագանքի: Այդ դեպքում, սակայն, կոնսենսուսի ձևավորումը կդառնա քիչ հավանական։ Եվ դա այն պարագայում, որ հավանականությունը մեծ չէ անգամ կազմակերպված քննարկումների ձևաչափի պարագայում, երբ մեկտեղ կհավաքվեն քաղաքական սուբյեկտներն ու կգան բարձրաձայնված հարցերի շուրջ փոխհամաձայնության: Ի վերջո, այստեղ խնդիրը գուցե նույնիսկ փոխհամաձայնության, այսպես ասած, մաթեմատիկական ձևակերպումն էլ չէ, այլ օգոստոսի 5-ի ելույթի հիշյալ թեմաներով քաղաքական քննարկումների գործընթացն ինքնին, որի ընթացքում քաղաքական ուժերը հանրությանը կներկայացնեն նաև իրենց պատկերացումները թե՛ այդ կետերի, թե՛ գուցե նոր թեմաների վերաբերյալ: Աներկբա է, որ համահայկական հավաքականության խնդիրը և անհրաժեշտությունը պետք է սպասարկվի թե՛ պետական, թե՛ հասարակական-քաղաքական ինստիտուտների միջոցով: Ավելին, հենց այդ անհրաժեշտության մասին էր վարչապետի ելույթը:

Ըստ այդմ, հետագա քայլերը պետք է չմնան ինքնահոսի, այլ նախաձեռնվեն ինստիտուցիոնալ միջավայրեր, գործնական ընթացքի համար: Ի դեպ, դրանց միջոցով նաև հնարավոր կլինի հանրայնորեն մաղել այն ուժերին, որոնք, ժամավաճառությունից և քաղաքական բանսարկությունից բացի, չեն զբաղվում, կամ ընդունակ չեն զբաղվել որևէ այլ բանով: 2008-ից հետո Սերժ Սարգսյանը նախաձեռնեց կուսակցական լայն քննարկումների ձևաչափը, մի քանի թեմայով անցկացնելով այդպիսի քննարկումներ:

Ինքնին հասկանալի է, որ Սարգսյանը դրանցով լուծում էր իր ներիշխանական և քաղաքական խնդիրները, հատկապես մարտիմեկյան բեռի պայմաններում: Որոշակի հարցեր լուծելուց հետո Սարգսյանը թողեց այդ ձևաչափը, այլևս չվերադառնալով դրան:

Կգնա՞ Նիկոլ Փաշինյանը այդպիսի քայլի, իր հռչակած կոնսենսուսային կետերի շուրջ լայն քաղաքական քննարկումներ նախաձեռնելու և կոնսենսուսին առնվազն գործընթացի տեսքով առարկայականություն հաղորդելու նպատակով, միաժամանակ շահախնդրության և բովանդակային որակի առումով գերազանցելով Սարգսյանի օրինակը: Իր հերթին, իհարկե, հարց է, թե ինչ պատրաստակամությամբ և ինչ որակով կընդունվի այդպիսի նախաձեռնությունը քաղաքական դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում