Անգլիական «Վուլվերհեմփթոն»-ի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն հայկական «Փյունիկ»-ը կազմակերպված թիմ է համարում:
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մասնագետը շեշտեց, որ իրենք գիտեին՝ բարդ է լինելու: «Փյունիկ»-ը կազմակերպված թիմ է և դժվարություն ստեղծեց մեզ համար: Տանտերերը կարողացան լավ գրոհներ կազմակերպել և տարածություն ստանալ»,-շեշտեց նա: Սանտուի խոսքով՝ հանդիպման մեկնարկը դժվար էր, քանի որ «Փյունիկ»-ը ուժեղ մեկնարկեց:
Եվրոպայի լիգայի որակավորման երրրորդ փուլում Երևանում «Փյունիկ»-ը հյուրընկալեց անգլիական «Վուլվերհեմփթոն»-ին և պարտվեց 0:4 հաշվով: Թիմերի պատասխան խաղն Անգլիայում կկայանա օգոստոսի 15-ին: