Բիշքեկում ցրել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների հանրահավաքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ շուրջ 500 մարդ էր հավաքվել խորհրդարանի առջև գտնվող Ալ Թոո հրապարակում։
Ցուցարարները պահանջել են գործող վարչապետի հրաժարականը։ Իրավապահներն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։