Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին տեղակալ Էնդրյու Մաքեյբը, որն անցած տարվա գարնանն ազատվել է գերատեսչությունից, ԱՄՆ արդարադատության նախարարության դեմ դատական հայց է ներկայացրել, հաղորդում է Axios-ը։
Պարբերականի տվյալներով՝ բյուրոյի նախկին աշխատակիցը պնդում է, որ իր պաշտոնաթողությունը քաղաքական դրդապատճառներ է ունեցել։ Բացի այդ, դա խախտել է խոսքի ազատության իր իրավունքը։
«FBI-ի նախկին տնօրենի տեղակալ Էնդրյու Մաքեյբը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության և FBI-ի դեմ՝ պաշտոնաթողության մասով Սահմանադրության առաջին փոփոխության համաձայն»,-ասվում է հաղորդագրությունում։
Պատճառը նախագահ Դոնալդ Թրամփին հավատարմության երդում տալուց հրաժարվելն էր։