ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացվել, որում ասվում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսների հետ կապի մասին, հաղորդում է Wall Street Journal-ը։
Նշվում է, որ տվյալները ներկայացրել են Ուոլլ Սթրիթի խոշոր բանկերը։
Նշվում է, որ փաստաթղթերում առկա է տեղեկատվություն Թրամփի, նրա ընտանիքի ու բիզնեսի մասին։ Դրանցում կան էլեկտրոնային նամակներ, վարկային համաձայնագրեր և այլ փաստաթղթեր՝ կապված Trump Organization-ի հետ։
ԱՄՆ առաջնորդը մի քանի հայց է ներկայացրել՝ փորձելով սահմանափակել իր բանկային, հաշվապահական և հարկային տվյալների նկատմամբ հասանելիությունը։