ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին Մոնղոլիա կատարած այցի ժամանակ ձի են նվիրել: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ Էսպերը որոշել է Մարշալ անվանել ձիուն՝ ի պատիվ ԱՄՆ գեներալ Ջորջ Մարշալի:
Նշվում է, որ նման նվերը ավանդական է Մոնղոլիայի համար: Ավելի վաղ ձիեր էին նվեր ստացել ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարներ Դոնալդ Ռամսֆելդը և Չաք Հեյգելը, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ Բերոնը:
Էսպեր այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկու պետությունների համագործակցությունը պաշտպանության ոլորտում: