Tuesday, 16 04 2024
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ

BBC-ի հրապարակումը քաղաքական սադրա՞նք. ՀՀ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն՝ որտեղից է արտահոսքը

Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, դրանք առնչվում են Մարտի 1-ի գործին և փոխանցվել են նախաքննական մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը: Արթուր Վանեցյանի հայտարարությունը փաստացի զուգորդվում է BBC-ի ռուսական ծառայության հրապարակած ծավալուն նյութի հետ, որտեղ նշվում է, որ Մարտի 1-ի սպանություններն իրականացրել է Ացախից բերված ջոկատը: Հրապարակման մեջ չկա տեղեկություն, որ այս հարցը հայկական մամուլում երբևէ չի շոշափվել, սակայն այդ հանգամանքն էլ ավելի է հետաքրքիր դարձնում, թե ինչու հիմա և ինչու է BBC-ի ռուսական ծառայությունը թարմացնում արցախյան ջոկատի թեման և փաստորեն թիրախավորում Արցախը, այն էլ վարչապետի օգոստոսի 5-ի արցախյան ելույթից հետո:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը, քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանը և Էդգար Վարդանյանը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հրապարակման մեջ որևէ նոր բան և Հայաստանի դեմ որևէ բան չկա: «Բովանդակային առումով այնտեղ սենսացիա չկար, և այդ նյութը գրելու համար ամենևին էլ կարիք չկար գաղտնի նյութերի հետ ծանոթանալ, հայկական մամուլում այդ ամենն արծարծվել է: Օրինակ՝ հնարավոր էր իրավապաշտպան Սեդա Սաֆարյանի անունը Google-ում հավաքել, սղագրել նրա ասածները, վերածել տեքստի և թարգմանել ռուսերեն… Ավելի շատ գործ ունենք հիշողության թարմացման գործընթացի հետ»,- նշեց քաղաքագետը:

Սյուզաննա Սողոմոնյանի կարծիքով՝ BBC-ի հրապարակած նյութը պետք է քննության առնվի. «Ինչքան էլ մեզ փաստերը հայտնի են, միևնույն է, իրավապահ մարմինները պետք է քննություն ձեռնարկեն և պարզ դառնա՝ արդյո՞ք նախաքննական տվյալ հանդիսացող տեղեկություններ հրապարակվել են, թե ոչ: Եթե պարզվի, որ իսկապես եղել է տեղեկատվության արտահոսք և որ հրապարակված տղեկությունները համարվում են նախաքննական գաղտնիք, ապա մենք գործ ունենք նաև Հայաստանի անվտանգության հետ կապված խնդրի հետ: Հայաստանյան կողմը միջոցներ պետք է ձեռնարկի և իրավական գնահատական տա»:

Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ BBC-ն հեղինակավոր լրատվամիջոց և նրա համար հետաքրքիր է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում «Ինչո՞ւ պետք է ենթադրել, որ նրա կողմից նման նյութի հրապարակումը անպայման կարող է դավադրության ծրագրի մաս լինել… Հնարավոր է BBC-ն ունի անանուն աղբյուր, հնարավոր է տեղեկատվությունը ձեռք է բերել հակերային հարձակման արդյունքում և հնարավոր է նաև լրագրողը հայաստանյան մամուլից է օգտվել, և փորձել են առաջինը իրենք խոսել այս տեսանկյունից»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն այսօր հայտարարել է, որ ինքն այդ տեղեկատվությունը պաշտոնապես չի տվել, և պետք է դա ի գիտություն ընդունել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում