Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Ռուս-վրացական պատերազմից 11 տարի անց. ՀՀ նախկին իշխանությունները ճիշտ կողմնորոշվեցին սթրեսային շրջանում

Ռուս-վրացական պատերազմից անցել է 11 տարի: 11 տարի առաջ օգոստոսի 9-ին տարածաշրջանը փոթորկվեց Հարավային Օսիայում սկսված պատերազմից, որի հնգօրյա ընթացքը մի շարք հիմնարար փոփոխությունների հանգեցրեց թե՛ տարածաշրջանում, թե՛ ըստ էության նաև աշխարհակարգում: Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ:

«2008 թվականին եղած դեպքերը ո՛չ Վրաստանին օգուտ բերեցին, ո՛չ էլ Ռուսաստանին, եթե գլոբալ նայենք: 11 տարի առաջ ընտրության դեմ կանգնելով՝ իրենք (ռուսները-խմբ.) ճանաչեցին Հարավային Օսիան և Աբխազիան, և, կարելի է ասել, ինչ-որ չափով կորցրին Վրաստանը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հետահայաց  գնահատելով 11-ամյա վաղեմության իրադարձությունները:

Մելիքյանի խոսքով՝ Ռուսաստանը, ճանաչելով Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, անցավ կարմիր գիծը, ինչն էլ բարդացրեց ռուս-վրացական հարաբերությունները, ինչի հետևանքով երկու երկրները մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չունեն:

«Շատ կարևոր է, որ Երևանում հասկանան՝ շատ զգայուն թեմաներ կան, երբ խոսում ենք Լարսի այլընտրանքից, ճանապարհների բացվելուց կամ փակ լինելուց, պետք է հասկանանք, որ պատերազմն իրողություն է, կա ցավ երկու կողմից էլ, որը դեռևս չի անցել: Այսօր Վրաստանում իջեցված են պետական կառույցների վրայի դրոշները՝ ի հիշատակ այդ օրերի զոհերի:

Հարավային Օսիայում այլ մոտեցում ունեն հարցին. կա դժբախտությունը, բայց, մյուս կողմից, շեշտում են անկախ դառնալու փաստը… Այստեղ կա նաև Ռուսաստանի գործոնը, որի դերը կոնֆլիկտում փոխվեց 2008-ից, և առ այսօր պետական պաշտոնական փաստաթղթերում ֆիքսված է, որ Ռուսաստանն օկուպանտ երկիր է: Մենք պետք է այստեղ հասկանանք, որ կան նուրբ խնդիրներ, մինչ օրս բավականին զգայուն են և՛ վրացիները, և գործընթացի մասը կազմող քաղաքացիները, ուստի երբ բարձրացնում ենք աբխազական երկաթուղու վերաբացման կամ մեր բեռների համար հարավօսական ուղին օգտագործելու հարցը, պետք է մի քիչ մեզ դնենք վրացիների տեղը՝ փորձելով հասկանալ, ինչ ցավ է իրենց համար»:

Մելիքյանի կարծիքով՝ շատ կարևոր էր հետպատերազմյան շրջանը Հայաստանի արտաքին քաղաքականության համար, սթրեսային շրջան էր: «Մի կողմ ենք դնում այն, թե ով ինչպես է վերաբերվում նախկին իշխանություններին՝ փորձելով ռեալ հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ: Ունենալով ռազմավարական դաշնակից մի կողմից, մյուս կողմից՝ կարևոր բարիդրացիական հարևան, տեսանք նրանց բախումը, ինչը նախընտրելի սցենար չէր մեզ համար, վատագույն սցենարն էր… Այն ժամանակ կարողացանք ճիշտ կողմնորոշվել՝ չվատացնելով հարաբերությունները թե՛ Մոսկվայի, թե՛ Սաակաշվիլիու կառավարության հետ: Ինչքանով ես եմ տեղյակ, Մոսկվայում որոշ շրջանակներ չեն կարողանում ներել մեր նախկին նախագահին, երբ պատերազմից հետո նա Սաակաշվիլիին շնորհեց Պատվո շքանշան»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում