Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար

Այդպես շարունակվել չի կարող. ի՞նչ էր Մարտի 1-ը

BBC հեղինակավոր պարբերականի` նախօրեին արած հրապարակումը մարտիմեկյան գործի վերաբերյալ, Հայաստանում հասկանալիորեն առաջացրել է մեծ իրարանցում ու քննարկում, որքան էլ առկա տեղեկություններում չկար գործնականում մի բան, որն իրապես նորություն էր Հայաստանի հանրության համար: Սակայն այս հանգամանքը ևս մեկ անգամ ստիպում է խորությամբ դիտարկել իրավիճակը, արձանագրելու համար, որ առկա տեղեկատվության ցանկացած նոր փաթեթավորում՝ ձևի, ժամանակի, հրապարակման հարթակի կամ որևէ այլ տեսքով, Հայաստանի հանրությունում առաջացնելու է լուրջ քննարկումներ և իրարանցում՝ միաժամանակ չպարունակելով որևէ պատասխան: Իսկ այդ հանգամանքը ևս մեկ անգամ հուշում է, թե մարտիմեկյան հանցագործությունն ինքնին ինչպիսի ազգային անվտանգության սպառնալիքի է վերածվել Հայաստանի և հանրության համար: Այն դարձել է Հայաստանի, հանրության նկատմամբ տեղեկատվական գրոհների պատրաստի հումք, անսպառ աղբյուր: Իսկ թե ինչ նպատակներով են արվում այդ գրոհները, կամ ինչպիսի ազնիվ նկատառումներով են արվում հրապարակումները, արդեն դառնում է երկրորդական, որովհետև հանրության շրջանում այդ հրապարակումներն ունենալու են խիստ սուբյեկտիվ ընկալումներ և արձագանք, անկախ, թե որ ճամբարի կամ որ շերտի մասին է խոսքը:

Ահա այդ իրողությունը ևս մեկ անգամ վկայում է, որ մարտիմեկյան գործն ունի շուտափույթ բացահայտման կարիք, անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել դատական գործընթացը, որպեսզի դադարեն մանիպուլյացիաները, և գործի նյութերը դառնան հանրության համար առավել հասանելի, ըստ այդմ նաև նվազի, այսպես ասած, մանիպուլյացիաների դաշտը: Կամ՝ նախաքննության մարմինն ու իրավապահ համակարգն ընդհանրապես պետք է շատ ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկեն գործի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքերը բացառելու, ըստ այդմ՝ հնարավոր մանիպուլյացիաների դաշտը փակելու համար:

Մարտի 1-ը հանցագործություն էր պետության ու հանրության դեմ: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ հանցագործության բացահայտման գործընթացն էլ իր հերթին չդառնա պետության ու հանրության դեմ որևէ մեկի գործողությունների գործիք, առիթ, աղբյուր: Ըստ այդմ՝ պետք է թերևս բարձրանա նաև իրավապահների գործողությունների արդյունավետության նկատմամբ քաղաքական իշխանության պահանջների նշաձողը:

Կա՛մ պետական պատասխանատու օղակները կտան «Ի՞նչ էր Մարտի 1-ը» հարցի ամբողջական, սպառիչ պատասխանը, կա՛մ մենք, որպես հանրություն ու պետություն, անընդհատ կմնանք հարցերի պատանդի կարգավիճակում, և այդ պարագայում իրենց հարցերը կլուծեն ամենատարբեր խմբեր, իսկ հանրության ու պետության հեռանկարային զարգացման հարցը կմնա չլուծված:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում