Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Այո՛, Օգանովսկին է եղել, դրա մասին գիտեն Փաշինյանը, Միքայելյանը և այն ժամանակվա պատգամավոր Մալխասյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Մարտի 1-ին, և հոդվածում նշվում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին։ Ինչքանո՞վ եք այս տեղեկատվությունն արժանահավատ համարում։

Այն, որ Հայաստանի հետընտրական պրոցեսների համար արցախցիներին էին տանում՝ դա հարյուր տոկոս է, հերքելի ոչինչ չկա, տանում էին մեծաքանակ մարդկանց։ Ես նույնիսկ դիմել եմ դատախազություն, ներկայացրել եմ հաղորդագրություն հանցագործության մասին՝ առ այն, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը պաշտոնական Երևանի՝ Ռոբերտ Քոչարյանի ու հետագայում Սերժ Սարգսյանի հրամանով Արցախից ուղարկում էին սեփական մարդկանց, որպեսզի այնտեղ ուժ կիրառեն։ Իսկ թե ով է կրակել՝ պետք է քննությունը պարզի։

Այո՛ միշտ Օգանովսկին է ղեկավարել, դա բոլորս գիտենք, ու քննությունը դա պետք է պարզի։

-Ո՞րն էր Օգանովսկիի կոնկրետ դերակատարությունը։

-Ինքն էր ղեկավարում տանել-բերելը, գործողություններ կատարելը։ Դա միայն ես չէ, որ գիտեմ, դա գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, այն ժամանակվա պատգամավոր Մալխասյանը, իրենք անձամբ տեսել են։ Հայաստանի այսօրվա թոշակի անցած կամ գործող ոստիկանները ևս գիտեն այդ մասին, ինքն էլ շատ լավ գիտի, այստեղ Արցախում ևս բոլորը շատ լավ գիտեն այդ մասին, գաղտնիք չկա։

-Եթե քննությամբ դա հաստատվի, ի՞նչ հետևանքներ կլինեն, ըստ Ձեզ։

-Որևէ հատուկ հետևանք չի լինի, գնահատական կտրվի, ու ամեն մեկն իր պատիժը կկրի։ Ով հրահանգ է տվել՝ դա պետք է պետական հանցագործություն դիտարկել, իսկ ով կատարել է՝ հանցագործություն։ Իսկ թե կոնկրետ ով է այդ տասը մարդուն սպանել, բոլորը գիտեն. զոհվել են ոստիկաններ, քաղաքացիական մարդիկ։ Եղել են սադրիչներ, որոնք խանութներ են ջարդել ու ցույց տվել՝ իբր ցուցարարները թալանչի են։ Խառը հանցագործություններ են կատարվել, ինչը մանրակրկիտ քննություն է պահանջում։ Ես կառաջարկեի դատախազությանը՝ օգտվեն համացանցում առկա՝ Մարտի 1-ի հանձնաժողովի տեսանյութերից, ամեն մեկն այդպիսով իր գնահատականն ու պատիժը կստանա։

-Օգանովսկին թեպետ հրաժարական է տվել, բայց Արցախի ուժայիններում շատ մարդիկ կան, որոնք այդ գործողություններին մասնակից են եղել, շարունակում են պաշտոնավորել։ Սա ինչքանո՞վ է օրինաչափ։

-Անթույլատրելի և անբարոյական է, որ այդ գործում ներգրավված տարբեր չափի հանցագործները շարունակեն պաշտոնավարել։ Այդ պատճառով էլ շեշտում եմ՝ գնահատականը պետք է շուտ տրվի։ Ես դրա համար էլ կոչ եմ անում՝ Ռոբերտ Քոչարյանին պատժել բոլոր հանցագործությունների համար, բոլոր նախագահներին չեմ ասում անպայման նստեցնել, բայց պետք է գնահատական տրվի բոլորին։ Մինչև այդ գնահատականը չտրվի՝ նոր կառավարությունը չի կարողանալու հստակ ծրագիր մշակել, թե ինչ պետք է անի այդ ուղղություններով: Խոսքը վերաբերում է տնտեսական լծակների հետբերման ուղղությանը, Հայաստանի ինքնիշխանության վերականգմանը, ԵԱՏՄ-ի, գազային պայմանագրերի վերականգմանը, կապի ծառայություններին, նաև տնտեսական ու կենցաղային բոլոր ուղղություններին, արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններին՝ Արցախի հարց, Ցեղասպանություն, արտաքին պարտք։ Բոլոր հարցերը կապված են միմիայն քաղաքական գնահատական տալու հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում