Saturday, 20 04 2024
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ

Որևէ կողմին պաշտպանելը Հայաստանի համար կարող էր ճակատագրական լինել… ռուս-վրացական պատերազմից 11 տարի է անցել

Օգոստոսի 8-ին լրացավ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի 11-րդ տարին: 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարության տարածք, և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին: Ըստ պաշտոնական տվյալների՝ 5 օր տևած ռազմական գործողությունների հետևանքով ռուսական կողմն ունեցել է 365, վրացական կողմը՝ 412 զոհ: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչներ լքել են տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների շարքերը:

Պաշտոնական Թբիլիսին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ռազմական ագրեսիան 11 տարի առաջ իրականացվել է՝ ամբողջովին անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: «Դա փորձ էր ուժի միջոցով փոխել ինքնիշխան պետության սահմանները, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համակարգին և եվրոպական անվտանգությանն ընդհանրապես», – հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը մինչև հիմա չի կատարում Եվրամիության օժանդակությամբ 2008-ի օգոստոսի 12-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի դրույթները՝ շարունակելով խախտել միջազգային պարտավորությունները»:

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ հայկական կողմի դիրքորոշումը հավասարակշռված է եղել այդ ժամանակ, և Հայաստանն արել է այն, ինչ պետք է աներ. «Հայաստանը սխալ դիրքորոշում չի ունեցել, նման պայմաններում կողմերից որևէ մեկին չէր կարող աջակցել։

Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն էր, իսկ Վրաստանը՝ բարեկամ երկիր, որտեղով անցնում են մեր ռազմավարական նշանակություն ունեցող կոմունիկացիաները։ Բնականաբար, Հայաստանը պետք է չեզոք դիրքորոշում որդեգրեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝ ռուս-վրացական պատերազմը անդրադարձ է ունեցել նաև Հայաստանի վրա. «Հայաստանում էլ վերջապես հասկացան, թե ինչքան խոցելի է մեր երկիրը։ Երկու կողմից շրջապատված լինելով Հայաստանի նկատմամբ թշնամական տրամադրություն ունեցող երկրներով՝ Վրաստանում տեղի ունենալիք իրադարձությունների պատճառով Հայաստանը հայտնվում էր կատարյալ մեկուսացման մեջ։ Պատահական չէ, որ օրերս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմը Հայաստանի համար ավելի մեծ խնդիրներ առաջացրեց, քան 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Իսկ տարածաշրջանային առումով՝ այս պատերազմից հետո Վրաստանն ավելի արագացրեց իր ձգտումները դեպի արևմուտք՝ ԵՄ և ՆԱՏՕ, շարունակում է իր քայլերն այս ուղղությամաբ առ այսօր»:

Ըստ փորձագետի՝ այսօր այդ պատերազմի հետևանքները վերացած են, բայց Վրաստանում կա մի կարծիք, որ Հայաստանից այդ ժամանակ մեկ ռազմական թռիչք է եղել՝ Գյումրու ռուսական ռազմաբազայից. «Եվ այստեղ հասարակական տրամադրությունների առումով որոշակի նեգատիվ բացասական վերաբերմունք կա, ես դրան ականատես եմ եղել Վրաստանում, երբ ինձ հարցադրումներ արեցին, որ այդպիսի թռիչք է եղել։ Բայց լայն առումով կարելի է ասել, որ այդ պատերազմի հետևանքները վերացած են, պարզապես դրանից համապատասխան դասեր պետք է քաղել»։

Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել արտաքին աշխարհի հետ կապող ուղիները: «Իհարկե, այս առումով պետք է շարունակենք փորձել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հայ-թուրքական սահմանը բացել՝ որպես այլընտրանք վրացականին։

Բոլորս էլ հասկանում ենք, որ դա չափազանց բարդ խնդիր է, և դրա լուծումն այնքան էլ հեշտ չի լինի, բայց որ քայլեր պետք է արվեն՝ միանշանակ է, որովհետև Հայաստանը բոլոր առումներով կախված է լինում Վրաստանից։ Ցանկացած անկայուն վիճակ Վրաստանում ուղղակիորեն շատ մեծ ազդեցություն է ունենում Հայաստանի վրա, ուստի կոմունիկացիոն ճանապարհները պետք է դիվերսիֆիկացնել»,- կարծիք հայտնեց փորձագետը:

Մեր զրուցակիցը նշեց՝ Հայաստանով որ ուժն էլ գա իշխանության, պետք է բացարձակ չեզոք դիրք ունենա և այդ հարաբերությունների վատթարացման ժամանակ որևէ կողմին չպաշտպանի. «Սա միակ ռացիոնալ, ադեկվատ որոշումն է. կա՛մ չեզեք լինել, կա՛մ միջնորդ լինել այդ երկու երկրների հարաբերությունների լավացման հարցում։ Իսկ պաշտպանել որևէ կողմին՝ ուղղակի ճակատագրական կարող է լինել, վստահ եմ՝ որևէ իշխանություն այդ քայլին չի գնա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում