Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանի հարցը լուծեց մինչև հեղափոխությունը

Սերժ Սարգսյանը կարող էր վարչապետ դառնալ նաև հին Սահմանադրությամբ, ասում է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը՝ խոսելով Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունը Սերժ Սարգսյանի «հագով կարելու» մասին: Հարությունյանը շոշափում է առանցքային խնդիր, որը վերաբերում է ոչ միայն Սերժ Սարգսյանին և նախկին ժամանակահատվածին, այլ նաև ներկայիս իրողություններին, հանրային օրակարգին և նախկին համակարգի միջև ներկայումս եղած փոխհարաբերությանը: Սերժ Սարգսյանը կարող էր դառնալ վարչապետ նաև հին Սահմանադրությամբ, սակայն հին Սահմանադրությամբ նա պետք է լուծեր նաև ինչ-որ մեկին նախագահ դարձնելու հարցը, ընդ որում՝ առաջնային իշխանական մանդատով և ռեալ իշխանությամբ օժտված նախագահ: Իսկ դա նշանակելու էր ներհամակարգային կոնսենսուս, այսինքն՝ Սերժ Սարգսյանը պետք է գնար համակարգի ներսում փոխզիջումների, որովհետև դրածո նախագահի գործոնն աշխատել չէր կարող: Սարգսյանը Հայաստանի իշխանությունում չուներ Պուտինի դիրքերը, որպեսզի իրականացներ «ժառանգորդ» օպերացիան և հետո վերադառնար իշխանության: Դա Հայաստանում էլ կարող էր անել Պուտինը, բայց այստեղ էլ հատկանշական պահ է այն, որ Ռուսաստանը փաստորեն չի դիմադրել հարցն օրակարգից հանելու Սերժ Սարգսյանի որոշմանը:

Եվ այստեղ պետք է փնտրել նուրբ տողատակեր ներկայումս Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Պուտինի «աջակցության տեսության» վերաբերյալ: Որովհետև, Սերժ Սարգսյանից բացի, նախկին համակարգում կար մեկ էլ Ռոբերտ Քոչարյան, և փոխզիջումը պետք է լիներ նրանց միջև:

Եթե Սերժ Սարգսյանը հին Սահմանադրությամբ դառնար վարչապետ, ապա նախագահ պետք է դառնար անձը, որը կվայելեր Ռոբերտ Քոչարյանի թևի վստահությունը: Այստեղ է ամբողջ հարցը, և այդ փոխհամաձայնությունից է, որ խուսափեց Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրությունը փոխելով:

Սարգսյանի այդ քայլը փաստացի արժանացավ Ռուսաստանի հավանությունը և 2017-ի մարտին Պուտինը բավականին միարժեք հայտարարեց, որ ակնկալում են Հայաստանի անցումային փուլի սահուն ընթացքը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Գործնականում, Հայաստանի կառավարման մոդելի փոփոխությամբ Ռուսաստանն է իրեն ազատել Հայաստանի իշխանության հարցում լրջագույն դիլեմայից՝ ներիշխանական թևերի միջև կոմպրոմիս ապահովելուց: Հարց, որին Մոսկվան բախվել է 2007-08 թվերին՝ դրանից հետո խորքային առումով կանգնելով լրջագույն խնդիրների առաջ:

Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ Կրեմլը փաստացի հրաժարվեց երկրորդ անգամ նույն դիլեմայի առաջ հայտնվելու վտանգավոր հեռանկարից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում