Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցները նրան ձերբակալելու հատուկ գործողության ընթացքում կանանց և երեխաներին որպես կենդանի վահան են օգտագործել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ կալանավորման ընթացքում հատուկ նշանակության ուժերը օգտագործել են միայն ռետինե փամփուշտներ և հատուկ միջոցներ: Աթամբաևի տանից, ընդհակառակը, կրակ են բացել մարտական փամփուշտներով:
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հերքել է նաև այն տեղեկատվությունը, որ գերեվարված հատուկջոկատայիններին թողել են իրենց ծառայակիցները, հստակեցնելով, որ պատանդները դաժան ծեծի են ենթարկվել: