Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պատմական խաղն այսօր Երևանում․ ինչպես «կոտրել» անգլիական դիմակայությունը․․․

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում այսօր Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Երևանում կմրցի անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ: Հանդիպումը կարելի է պատմական համարել հայկական ֆուտբոլի համար: Անկախ Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա անգլիական Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ: Մենք առաջին անգամ կմրցենք աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլային առաջնությունը ներկայացնող թիմի դեմ:
Եվրոպա լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերում «Փյունիկը» հայկական բոլոր թիմերից ամենատպավորիչ և բալասավորված ֆուտբոլը ցույց տվեց: Ի դեմս «Փյունիկի»՝ մենք ունենք մարտունակ և պրոֆեսիոնալ մի կոլեկտիվ, որը, կարծում ենք, պատրաստ է լուրջ խնդիրներ լուծել: Այսօր մենք չենք գնալու «Հանրապետական»՝ անգլիական թիմի խաղը դիտելու և այդ խաղով հիանալու:

Համեմատության կարգով նշենք, որ «Փյունիկում» հայտավորված ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 միլիոն, իսկ «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը՝ 314 միլիոն եվրո: Այսինքն՝ անգլիական թիմի՝ միջինից էլ ցածր մեկ խաղացողի տրանսֆերային արժեքը գերազանցում է «Փյունիկի» բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքին:

Այո, մրցակիցը հզոր է, բայց մեր առաջ խնդիր է դրված պայքարելու մինչև վերջ: Անկախ նրանից, թե ով է մրցակիցը, յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղադաշտ է մտնում հաղթելու մոտիվացիայով: «Ֆուտբոլում չկան ֆավորիտներ, ուստի հնարավորությունները 50/50-ի են: Ամեն ինչ ցույց կտա խաղը։ Կփորձենք ամեն ինչ անել, որ խաղով մենք էլ ֆավորիտ համարվենք։ Պետք է գրագետ խաղ ցուցադրենք։ Մենք կարողանում ենք վերահսկել գնդակը ու ամեն ինչ կանենք լավ խաղ անցկացնելու համար։

Այո, թիմի համար կարևորագույն խաղ է, հուսով եմ՝ տղաները կկարողանան ցույց տալ իրենց։ Մարզչական կարիերայումս սա վճռորոշ քայլ է լինելու։ Հուսով եմ՝ տղաների համար սա առաջին, բայց ոչ վերջին նման խաղը կլինի։ Մրցակիցը կոմբինացիոն ֆուտբոլ է խաղում, մենք էլ ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրում։ Տեսնենք՝ նրանց ֆոնին ինչպես կխաղանք։ Մրցակիցը շատ լավն է հարձակման գծում։ Պետք է պաշտպանությունում շատ հուսալի խաղանք, ազատ տարածություններ չտանք։ Պետք է արագ որոշումներ կայացնենք, որպեսզի մրցակցին թույլ չտանք պրեսինգի դիմել։ Մրցակիցը հիանալի է պրեսինգի դիմում»,- խաղից առաջ ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը։

Մարզչի դիտարկումներին չի կարելի չհամաձայնել: Կարևոր մի փաստ. Տարխանովի՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ դառնալուց հետո մեր թիմում մի շարք ֆուտբոլիստներ որակական զգալի աճ գրանցեցին: Նույնիսկ թիմի վետարան Կառլեն Մկրտչյանը «Յաբլոնեցի» հետ վերջին մրցավեճում ուղղակի փայլեց: Այսօր «Փյունիկում» կան վառ անհատականություններ որոնց միջոցով կառուցվում է խաղը: Ինչ խոսք, ցանկալի կլիներ այսօր խաղադաշտում տեսնել հայկական ֆուտբոլի ծագող աստղ Էրիկ Վարդանյանին: Վերջինս որակազրկման պատճառով այսօր չի լինի խաղադաշտում: Վստահ ենք, որ նա լուրջ խնդիրներ կստեղծեր «Վուլվերհամփթոնի» համար: Ամեն դեպքում, ունենք Արթուր Միրանյան, Արմեն Մանուչարյան, Արտյոմ Սիմոնյան, որոնք կարող են իրենց ետևից տանել խաղընկերներին: Կարծում ենք, որ Տարխանովին կհաջողվի լրացնել Վարդանյանի բացը:

Նշենք, որ «Վուլվերհեմփթոնը» Երևան է ժամանել երեկ կեսգիշերին մոտ: Թիմը նախախաղային մարզում չի անցկացրել Հայաստանի մայրաքաղաքում: Սրանից կարելի է ենթադրել, որ անգլիական ակումբը ավելի քան ինքնավստահ է: Անգլիացիները կարծում են, որ առանց ջանքեր գործադրելու՝ կհաղթահարեն «Փյունիկի» արգելքը: Ամեն դեպքում, «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Սանտուն լրագրողների հետ հանդիպմանը «Փյունիկին» համարել է լուրջ մրցակից՝ նշելով, որ հեշտ հանդիպում չի սպասվում Երևանում:

«Կարծում եմ՝ մեր թիմի համար շատ բարդ խաղ է լինելու։ «Փյունիկը» շատ լավ թիմ է, այնպես որ ակնկալում ենք, որ բարդ խաղ է լինելու։ Ուրախ ենք Հայաստանում լինելու համար։ Հայկական թիմում լավ ֆուտբոլիստներ կան, բայց մենք առանձին խաղացողների վրա չենք կենտրոնանում, այլ դիտարկում ենք որպես ամբողջական թիմի։ Մրցակցին թիմ դիտարկելը շատ ավելի ճիշտ է»,- նշել է «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչը։

Ինչևէ, սպասվում է, որ այսօր «Հանրապետականում» կլինի ֆուտբոլային թեժ մթնոլորտ, որը կապահովեն հայ երկրպագուները: Անգլիական դիմակայությունը «կոտրելու» գործում անչափ մեծ է 12-րդ խաղացողի դերը: Մենք պարտավոր ենք առաջ մղելու մեր թիմին: «Փյունիկի» ֆուտբոլիստներն ունեն դրա կարիքը և արժանի են բուռն աջակցության:

Պատմական խաղը Երևանում արդեն իսկ իրականություն է, և եկել է պատմական հաղթանակի պահը: Մենք պետք է փորձենք ամեն գնով իրականություն դարձնել այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում