«Մամուլի հետ սուրճ» հաղորդման օգոստոսի 8-ի հյուրը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմագիր Գեղամ Վարդանյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Մարտի 1-ի գործի վերաբերյալ BBC-ի հրապարակմանը և նշեց.«Նախ պետք է հաշվի առնենք, որ անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայությունը ու այն բավականին շատ է անդրադառնում Հայաստանին, այստեղ է եղել վերջին տարիների բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ և այնպես չէ, որ պատահական է, որ BBC-ի ռուսական ծառայությունը Հայաստանի մասին նյութ է պատրաստել»։
Ըստ Վարդանյանի՝ հոդվածի հեղինակ Գրիգոր Աթանեսյանը ազգությամբ հայ, հետաքննող լրագրող է, թեման ու Հայաստանը գերազանց գիտի.«Հետևել է հեղափոխությանը, հետհեղափոխական շրջանին, բազմաթիվ հրապարակումներ է ունեցել , սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումներ են եղել ու այնպես չէ, որ այդ գրառումները միշտ պաշտպանել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում