Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ամուլսարի» գործին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացի մեջ է այն:
«Տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը և արդյոք ի վերջո այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է: Կարող է կառավարությունն այդ եզրակացությունն ունենալ, որպեսզի քննարկենք հարցը՝ հիմնվելով այդ որոշման վրա ու մեր հետագա անելիքները որոշենք»,- հարցրեց Փաշինյանը: Գրիգորյանը նկատեց, որ հանրությունն իսկապես հետաքրքրված է փորձաքննությամբ. «Դա պայմանավորված է նրանով, որ բյուջեից ահռելի մեծ գումար է հատկացվել՝ փորձաքննությունը կատարելու համար»: