Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Ռումբ Մարտի 1-ի գործում. նոր անուններ ու նոր հանգամանքներ

Հեղինակավոր BBC ընկերության ռուսական ծառայության այսօրվա անդրադարձը Մարտի 1-ի իրադարձություններին ոչ միայն սկանդալային է ու սենսացիոն, այլ իսկական ռումբ է հայաստանյան նախկին համակարգի համար։ Կայքն իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի հիման վրա բացահայտել է, որ 2008-ի մարտյան օրերին Հայաստանում է գտնվել Արցախից բերված 20 հոգանոց խումբ՝ ՊԲ հրամանատարի այդ ժամանակվա տեղակալ՝ Օգանովսկի անունով հայտնի Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ, որն էլ իրականացրել է տասը սպանությունները։ BBC-ն իրեղեն ապացույցների հիման վրա պնդում է, որ Օգանովսկու զինված ջոկատը ոչ միայն Հայաստանում է եղել, այլև տեղակայվել է Բաղրամյան 26-ում՝ նախագահի աշխատակազմի շենքում։ Ըստ կայքի հրապարակման, Արցախից բերված խմբին պարբերաբար այցի են գնացել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ BBC-ն գրում է նաև, որ Արցախից բերված զինված խմբին ֆինանսավորել են օլիգարխներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը։

Հեղինակավոր հրատարակության հրապարակումն, ըստ էության, արձանագրումն է այն իրողությունների, որոնք առանց այդ էլ հայտնի էին հայ հանրությանը և ավելի քան տասը տարի թևածում էին օդում։ Սրանք տեղեկություններ են, որոնք Մարտի 1-ի քննությամբ զբաղվող քննչական մարմինների կողմից պետք է ստանան իրավական գնահատական և արտացոլվեն դատական վճիռներով։ Մյուս կողմից, սակայն, սրանք ոչ միայն ու գուցե ոչ այնքան իրավական, որքան քաղաքական գնահատականի կարոտ տեղեկություններ են։ BBC-ի ոչ այնքան ծավալուն, սակայն խոսուն հրապարակմամբ, ըստ էության, ներկայացվում է այն համակարգի դեմքը, որը 20 տարի շարունակ իշխել է Հայաստանում՝ իրեն ինտեգրելով նաև Արցախի վերնախավին։ Դա այն համակարգն է, որին անցած տարիներին արդարացիորեն տրվել են «քրեաօլիգարխիա», «ղարաբաղյան կլան», «բռնազավթված իշխանություն» և այլ բնորոշումները։ Դա այն համակարգն է, որն իր պահպանության և վերարտադրության համար պատրաստ է եղել սպանել սեփական ժողովրդին։ Եվ սպանել է։ Ընդ որում, շղթան, որի միջոցով իրականացվել են Մարտի 1-ի սպանությունները, ընդգրկում է այդ համակարգի բոլոր օղակներն ու սեգմենտները՝ բարձրագույն իշխանություն, բանակի միավորներ, օլիգարխներ, քրեական տարրեր։

BBC-ի հրապարակմամբ, հերթական անգամ, բայց աշխարհահռչակ լրատվամիջոցի կողմից բացահայտվում է Հայաստանում երկու տասնամյակ իշխած կլանների դեմքը։ Այս հրապարակումը հետաքրքիր զուգադիպությամբ հաջորդեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետական ինստիտուտներին տված գնահատականին։ Օգոստոսի 4-ի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկիրը գտնվել է ինստիտուցիոնալ ճգնաժամի պայմաններում, համակարգերի կաթվածահար վիճակում։ BBC-ի հրապարակումը կարծես գալիս է լրացնելու Հայաստանի վարչապետի այդ գնահատականը՝ ի ցույց դնելով, թե այդ կաթվածահար համակարգերը ինչին են ծառայել ու ինչ խնդիրներ են լուծել տարիներ շարունակ։ Այս հարցում, սակայն, կա մեկ այլ խնդիր. Նիկոլ Փաշինյանը, առնվազն առայժմ, հանդես է եկել միայն այդ խնդիրը, ճգնաժամը արձանագրողի դիրքերից, նրա հայտարարությունները չեն ունեցել հետևանքներ, երկիրը ինստիտուցիոնալ ճգնաժամի հասցրած որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, իսկ Հայաստանի տնտեսության ողնաշարը շարունակում է համարվել օլիգարխիան, որի դիրքերի աննշան սասանումը կարող է կաթվածահար անել տնտեսական կյանքը։

BBC-ի հրապարակումը, ըստ էության, այն խտացված գնահատականն է, որը հնչեցնելու պահանջ Հայաստանի հանրության տարբեր շերտեր հղում են գործող իշխանությանը։ Խոսքը նախկին իշխանությունների գործունեությանը տրվելիք իրավաքաղաքական գնահատականի մասին է, ինչից խուսափում է Նիկոլ Փաշինյանը։ Մարտի 1-ը, ի դեպ, այդ հարցում առանցքային, սակայն ամենևին ոչ միակ դրվագն է։ Մարտի 1-ն ընդամենը նախկին համակարգի հանցավորության խտացված արտահայտությունն է։ Այդպիսին լինելով՝ այն բազմաշերտ է ու բազմագործոն և դրա բացահայտումը չի կարող սահմանափակվել լոկ մի քանի պաշտոնյաների ազատազրկմամբ։ Մարտի 1-ի իրական բացահայտումը հնարավոր է միայն նախորդ երկու իշխանությունների, նրանց սպասարկած ֆորմալ և ոչ ֆորմալ համակարգերի գործունեության ամբողջական գնահատականի, դրան հետևող քրեական գործերի դեպքում։ BBC-ի անդրադարձը վկայում է, որ դրան սպասում է ոչ միայն հայ հասարակությունը, այլ նաև քաղաքակիրթ աշխարհը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում