Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, որն այցով Թուրքիա է ժամանել, Անկարայում՝ նախագահական նստավայրում արարողության ժամանակ կորցրել է իր երթուղին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ Զելենսկին թուրքերեն ողջունել է պատվո պահակախմբին, որը կանգնել է նախագահական նստավայրի կողքին։
Դրանից հետո նա քայլել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հակառակ ուղղությամբ՝ կանոնակարգի համաձայն նրա հետ սպաների ողջույնն ընդունելու փոխարեն։
Սակայն Էրդողանն ուկրաինացի գործընկերոջը խնդրել է հետ վերադառնալ և ընդունել ողջույնը։