«Եթե դուք թմրաբարոն եք, ապա ես կկտրեմ ձեր գլուխը՝ անկախ նրանից՝ դուք չինացի եք, մալայացի թե ճապոնացի», – Դուտերտեի խոսքերը մեջբերել է «Manila Bulletin» թերթը:
Քաղաքական գործչի խոսքով ՝ ինքը չի անհանգստանում բանտ գնալու հեռանկարից:
Դուտերտեն սկսել է լայնածավալ արշավ իրականացնել թմրանյութերի տերերի դեմ իր նախագահության ժամկետի հենց սկզբից՝ 2016 թ.
Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահն ասել էր, որ Եվրամիությունը կարող է «գնալ դժոխք», եթե չընդունի թմրանյութերի դեմ իր գործողությունների վերաբերյալ բացատրությունը: