Բիշքեկի արվարձանում հատուկ նշանակության ուժերը ներխուժել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի տան տարածք: Ըստ 24.kg գործակալության՝ հարձակման ընթացքում տուժել է տասը մարդ: Հատուկ ուժերը օգտագործում են ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ․ քաղաքական գործչի կողմնակիցները քարերով պաշտպանվում են: Առանձնատան վրայով ուղղաթիռ է թռչում։
Ուղիղ հեռարձակում իրականացնող «Ապրիլ» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ անվտանգության աշխատակիցները Ալմազբեկ Աթամբաևին հեռացրել են տնից:
Հիշեցնենք, որ Ալմազբեկ Աթամբաևը Ղրղզստանի նախագահն էր 2011 թվականից մինչև 2017 թվականը: Խորհրդարանի հատուկ հանձնաժողովը նրան կասկածում է մի շարք հանցագործությունների մեջ։ Նախկին նախագահը կարող է ներգրավված լինել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատման, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման և նրա համար ածուխի ապօրինի մատակարարման մեջ: