Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Նոր Սահմանադրության կմախքը. առաջարկ Ստեփանակերտից

Օգոստոսի 5-ի ստեփանակերտյան ելույթով Նիկոլ Փաշինյանը գիծ է քաշել ոչ միայն Արցախի իշխանության ձևավորման գործընթացում ծավալվող իրողությունների, այլ նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի իմաստով: Կոնսենսուսային 6 կետերը, որոնք արձանագրված էին նրա ելույթում, գործնականում յուրօրինակ «Սահմանադրություն» են ներքաղաքական կյանքի համար, կամ «Սահմանադրության» առաջարկ, ինչը առավել հատկանշական է դառնում ներկայումս սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասն հայտարարությունների ֆոնին, միաժամանակ նաև Սահմանադրական դատարանի ճգնաժամի: Գործնականում, ելույթն ու կոնսենսուսային վեց կետերը, որոնք Փաշինյանն առաջարկում է ներհայկական կյանքի համար, հնարավոր է դիտարկել իբրև սահմանադրական անուղղակի առաջարկ, կամ սահմանադրական կմախքի առաջարկ քաղաքական ուժերին: Ինչո՞ւ դա չի արվում առավել կոնկրետ: Սա, իհարկե, հարց է, որ ունի գոյության իրավունք: Միևնույն ժամանակ, կոնկրետ առաջարկի կամ ձևակերպման բացակայությունը կարող է պայմանավորված լինել հանգամանքով, որ Ստեփանակերտի ելույթն ակնհայտորեն արտաքին ուղերձ էր, ինչի մասին վկայում էր այն, որ կառավարական կազմից հարթակում էին միայն արտգործնախարարները՝ խորհրդարանների նախագահներից բացի: Դրանով ընդգծվում էր ելույթի արտաքին ուղղվածությունը:

Միևնույն ժամանակ, աներկբա է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը գտնվում է անցումային այնպիսի մի փուլում, երբ մի կողմից պետք է կառուցվի այսպես ասած՝ լիովին նոր հիմքով, մյուս կողմից՝ պետությունն այդ ընթացքում պետք է սպասարկի և չեզոքացնի 25 տարի ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում կուտակված արտաքին խնդիրները: Այլ կերպ ասած, նախ պետք է ձևավորել ներքին ու արտաքին հավասարակշռված և կայուն միջավայրի առնվազն միջնաժամկետ հեռանկարը, հետո արդեն ներսում այդ միջավայրի սահմանադրական գնահատականի և ամրագրման հարցը լուծելու, այլ կերպ ասած՝ նոր Սահմանադրության խնդիրը ուղիղ ձևակերպելու և դրա լուծմանը ձեռնամուխ լինելու համար, այդ գործընթացը ապահովագրելով արտաքին որևէ մանիպուլյացիոն միջամտությունից և դարձնելով հենց ներհայկական գործընթաց: Այլ կերպ ասած, Փաշինյանը Ստեփանակերտից փաստացի հայտարարել է Հայաստանում ներքին կյանքի նոր Սահմանադրության ընդունման միջավայր ձևավորելու առաջարկի մասին, այն դնելով հայկական պետության խորքային հարցի՝ հայկական հարցի, դրա ներկայիս առանցք արցախյան խնդրի ռազմավարության շրջանակում: Որովհետև այդ խնդիրն է, որ լինելու է ներհայկական նոր կյանքի ցեմենտը և ամրանը, և այստեղ միջավայրի հստակեցումն է, որ պետք է բխեցնի նոր Սահմանադրության շուրջ կոնցեպտուալ կոնսենսուսի, առանց որի այդ նախաձեռնությունը որևէ այլ պարագայում պարզապես իմաստազուրկ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում