«Ֆորսաժ Ավիա» ՍՊԸ-ն հայտարարում է «Մոսկվա-Երևան» կանոնավոր միջազգային երթուղու բացման մասին։ Այն կմեկնարկի «Օրեխովո» ավտոկայանից 2019 թվականի օգոստոսի 8-ից:
Մեկնումի օրերը՝ հինգշաբթի և կիրակի: Մեկնելու ժամանակը Մոսկվայից՝ 15: 30-ին:
Մեծահասակների համար ուղեվարձը 3500 ռուբլի է, 12 տարեկանից ցածր երեխաների համար՝ առանձին նստատեղի տրամադրումով (ծննդյան վկայականը ներկայացնելուց հետո)՝ մեծահասակների համար տոմսերի գնի 50% զեղչով: Ուղեբեռի արժեքը` 350 ռուբլի:
«Օրեխովո» ավտոկայանը գտնվում է Մոսկվա, Շիպիլովսկի 31 (Օրեխովոյ մետրոյի կայարանի անմիջական հարևանությամբ) հասցեում: