Tuesday, 23 04 2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Էրդողանը կրկնում է Պուտինի մարտավարությունը. ինչու օրակարգ բերվեց Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական գործողություն կսկսի Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք, և այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին: Տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան արդեն ծանր զրահատեխնիկա է տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Թուրքիայի նպատակն է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել և միայնակ վերահսկել այն, ինչին դեմ է հատկապես Վաշինգտոնը: Նախկինոմ էրդողանը բազմիցս հայտարարել է Եփրատից արևելք ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին, բայց ինչ-ինչ պատճառներով այդ գործողությունները չեն մեկնարկել: Ինչո՞վ է պայմանավորված էրդողանի սպառնալիքը, և որքանո՞վ է այն իրատեսական: Այս և մի շարք հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Հայկ Գաբրիելյանի և «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ:

«Թուրքիայից սպասելի է ցանկացած քայլ: Վերջին մի քանի տարիների կտրվածքով, եթե իրականանա այս գործողությունը, կլինի երրորդ նման ռազմական գործողությունը սիրիական քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր… Այստեղ խնդիրը միայն անտանգության գոտի ստեղծելու գաղափարը չէ: Էրդողանի այն հայտարարությունը, որ կարող է ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում, մի քանի նպատակ ունի. քրդերի հարցն է, Թուրքիայի սահմանային անվտանգությունը, անվտանգության գոտի ստեղծելու խնդիրը, այսօր անվտանգության գոտի է ստեղծում, վաղը չէ մյուս օրը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել Սիրիային, ինչու ոչ՝ նաև Իրաքին, կա Բաշար Ալ-Ասադի ռեժիմը չպահպանելու խնդիրը, ինչպես նաև Վաշինգտոն-Անկարա փոխհարաբերություններում առկա հակասաությունները»,- ասաց Վերանյանը:

Գաբրիելյանի դիտարկմամբ՝ Թուրքիան ծրագրել էր Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել սիրիական համակարտության մեկնարկից ամիսներ անց: «Ինչու հենց հիմա արդիականացավ այս հարցը, ինչու թուրքական կողմը կրկին օրակարգ բերեց այս հարցը: Բացառապես կապում եմ Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնման գործարքի հետ: Թուրքիան, փաստորեն, օրակարգ է բերում մեկ այլ թեմա՝ փորձելով մեղմել ամերիկյան հակազդեցությունը: Այլ կերպ ասած, ինձ թվում է՝ Էրդողանը փորձում է կրկնօրինակել Վլադիմիր Պուտինի մարտավարությունը, երբ Ղրիմի հայտնի դեպքերին հաջորդեցին Դոնբասի դեպքերը, որոնք որոշ առումով մոռացության մատնեցին Ղրիմի դեպքերը, ապա սկսվեց Ռուսաստանի ռազմական միջամտությունը Սիրիայում, որը որոշակի ստվեր գցեց ուկրաինական դեպքերի վրա»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում