Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտնվել է DJ-ի վահանակի մոտ՝ Իտալիայի Ռավենա նահանգի երաժշտական փառատոնում, հաղորդում է UrbanPost-ը:
Պարբերականի տվյալների համաձայն, քաղաքական գործիչը հայտնվել է հանգստավայրում առանց թիկնապահների և մյուս հանգստացողների հետ, շորտերով, կրակոտ պարեր կազմակերպել: Այնուհետև Սալվինին կանգնել է DJ-ի վահանակի մոտ և մի քանի թրեք կատարել՝ ամբողջ լողափը հավաքելով պարահրապարակում:
https://www.youtube.com/watch?v=l6kd4HzkAg0&feature=youtu.be
Նշվում է, որ Իտալիայի փոխվարչապետի երաժշտական տեսանյութն արդեն տարածվել է ցանցում՝ հավաքելով օգտատերերի բազմաթիվ մեկնաբանություններ:
Նախկինում հաղորդվել է, որ Մատեո Սալվինին Պուտինին մեծ նախագահ է անվանել: