Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում հուլիսի 7-ից մասամբ սկսելու է գործել Ռուսաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմի մասին համաձայնագիրը:
Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկությունների՝ ազատականացման ռեժիմը կգործի ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Ռեժիմից կօգտվեն նաև այն վարորդները, որոնք իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ:
Թուրքական օդուժի կողմից 2015 թվականի նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման պատճառով Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի դեմ, ինչի հետևանքով հանվել էր այս երկրի հետ առանց վիզա ռեժիմը: