Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Երբ ԱԳ նախարարը հակադրվում է վարչապետին․ Փաշինյանը ստե՞լ է, թե՞ Մնացականյանը պետք է հեռանա

«2018-ի ապրիլ և մայիս ամիսներին Հայաստանը ցույց տվեց ինստիտուտների ուժն ու խորությունը, որոնք կարող էին մեզ մղել դեպի ժողովրդավարական առաջընթացի շատ բարձր մակարդակ: Դա չէր կարող կատարվել մեկ գիշերվա ընթացքում: Դա կառուցվում էր տարիներ շարունակ՝ ի դեմս հանրային ինստիտուտների, քաղաքացիական հասարակության, ի դեմս բոլոր մյուս ինսիտիտուների՝ լրատվամիջոցներ, պետական ինստիտուտներ»,- սա հատված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բաթումի 16-րդ միջազգային համաժողովում ունեցած ելույթից։ Ընդ որում՝ Հայաստանի ԱԳ նախարարն այս ելույթը հնչեցրել է մոտ մեկ ամիս առաջ՝ բավականին լուրջ լսարանի առաջ։

«Երկիրը ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է», «պետությունը ինստիտուցիոնալ առումով ձախողվել է»։ Սրանք արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշումներն են, որոնք հնչել են օգոստոսի 4-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Ստացվում է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Բաթումում Հայաստանի արտգործնախարարը փառաբանում է Հայաստանի պետական կառավարման համակարգը, խոսում է պետական ինստիտուտների կայացածության մասին, իսկ դրանից շաբաթներ անց երկրի վարչապետը խոսում է ինստիտուցիոնալ ձախողման, պետական կառավարման համակարգի կաթվածահար վիճակի մասին։

Այս պարագայում նույնիսկ անիմաստ է վիճել, թե երկու պաշտոնյաներից ով է բարձրաձայնում ճշմարտությունը։ Փաստն այն է, որ ԱԳ նախարարը հիմնարար մի հարցում հակադրվում է վարչապետին, և քաղաքական պատշաճությունը հուշում է, որ պետք է հրաժարական տա։ Ընդ որում՝ եթե Մնացականյանը համարում է, որ ինքը ճիշտ է, ապա ակամայից ակնարկում է, թե Փաշինյանը հանցագործություն է կատարել՝ անցած մեկ ու կես տարվա ընթացքում կայացած պետական համակարգը ինստիտուցիոնալ ճգնաժամի հասցնելու համար։ Եթե հետևենք ԱԳ նախարարի «փառահեղ» մտածողությանը, կարող ենք նույնիսկ արձանագրել, որ Փաշինյանը քրեորեն հետապնդելի արարք կատարել։

Սակայն ինքնին հասկանալի է, որ Զոհրաբ Մնացկանյանի ասածը որևէ աղերս չունի իրականության հետ։ Օրինակ՝ եթե Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը խորքային ճգնաժամի մեջ չլիներ, Հայաստանում հեղափախությունը հնարավոր չէր լինի նույնիսկ տեսականորեն։ Բայց ԱԳ գործող նախարարը մեղավոր չէ, որ այդ օբյեկտիվ ճշմարտությունը նկատել չի կարողանում։

Ինքնին փաստ է, որ Մնացկանյանն ինքը, և նրա համակարգում գործող շատ դիվանագետներ մնացել են հին Հայաստանում՝ աշխատաոճով ու մտածողությամբ, կադրային ռեսուրսներով ու արտաքին քաղաքական պատկերացումներով։ Պատահական չէ, որ թավշյա հեղափոխության արդյունքները գրեթե չեն կապիտալացվել արտաքին քաղաքականության մեջ, ինչի հետևանքով՝ Հայաստանում տեղի ունեցած պատմական շրջադարձը արտաքին քաղաքական որևէ դիվիդենտ չի բերել մեր երկրին։ Զոհրաբ Մնացականյանը խորհրդանշում է անատամ, բովանդակազուրկ, ռուսամետ միավեկտոր քաղաքականություն, որը նույնիսկ հեղափոխական Հայաստանին թողնում է համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության լուսանցքում։

Կարճ ասած՝ ԱԳՆ-ն այն ինստիտուտներից մեկն է, որի պատճառով նոր Հայաստանը մեկ ոտքով ընկղմված է մնում անցյալի ճահճում, ու այս համատեքստում միանգամայն բնական է Զոհրաբ Մնացականյանի հիացական գնահատականը նախկինների ստեղծած համակարգի վերաբերյալ։ Անբնականն այն է, որ նա շարունակում է զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում