Թուրքիան կարող է Ռուսաստանից հեռահար հրթիռներ գնել: Առավել իրատեսական այլընտրանքը մնում է ամերիկայն «Փեթրիոթ» հրթիռների ձեռքբերումը, այդուհանդերձ ռուսական С-300-400-ների վաճառքի հարցն օրակարգում է: Խոսքը 13 համալիրների, ինչպես նաև ՌԱՍ-3 72 հրթիռների, մի շարք այլ հրթիռների, նաև համապատասխան սարքավորումների առաքումների մասին է: Հիմնական տեխնիկա-տակտիկական բնութագրերով ռուսական C-400-ները գերազանցում են ամերիկյան անալոգներին: «Ռոսօբորոնէսքպորտը» թուրքական կողմի հետ ոչ միայն առաքման, այլև համատեղ արտադրության մասին բանակցություններ է վարում, հայտնում է Turtsia.ru-ն: