Ռուսաստանի և Իրանի ՌԾՈՒ-ն մտադիր են մինչև տարեվերջ համատեղ զորավարժություններ անցկացնել՝ նրանց քաղաքականության դեմ ուղղված ԱՄՆ-ի հռետորաբանության ֆոնին, գրում է Newsweek-ը։
Նշվում է, որ այդ մասին հայտնել է իրանական բանակի ՌԾՈՒ հրամանատար Հոսեյն Խանզադին։ Ռուսաստան նրա այցի ժամանակ կողմերը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել՝ կախված նաև միջբանակային փոխգործակցության հետ։ Նա ասել է, որ շուտով կսկսվեն զորավարժությունների նախապատրաստությունները, որոնք կանցկացվեն այս տարի։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ զորավարժությունները կարող են տեղի ունենալ մինչև 2020-ի մարտ ամիս։