Մերձավոր Արևելքում գործողության ընթացքի մասին Պենտագոնի գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնի զեկույցում ասվում է, որ ԴԱԻՇ-ը (Իսլամական պետություն) զբաղվում է Իրաքում և Սիրիայում ընդհատակյա ցանցի ընդլայնմամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ ԴԱԻՇ-ը նաև զբաղվում է իր ֆինանսական ցանցի ընդլայնմամբ։
«ԴԱԻՇ-ը Սիրիայում վերածնվող կորիզներ է ստեղծել և ձգտել ընդլայնել իր հրամանատարական և վերահսկողական կետերն Իրաքում»,-ասվում է զեկույցում։
Հստակեցվում է, որ այս տարվա ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում Իրաքի և Սիրիայի տարածում ԴԱԻՇ-ն ապստամբական շարժում է սկսել։