Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Արարատ-Արմենիան Հանրապետական մարզադաշտում պարտվեց վրացական Սաբուրթալոյին՝ 1-2:
Գոլերը
Արարատ-Արմենիա – Անտոն Կոբյալկո
Սաբուրթալո – Սանդրո Ալթունաշվիլի, Լևան Կերիա
Նշենք, որ պատասխան հանդիպումը տեղի է ունենալու մեկ շաբաթից:
Այս զույգի հաղթողը որակավորման 4-րդ փուլում խաղալու է Դուդելանժ (Լյուքսեմբուրգ) – Նոմե Կալյու (Էստոնիա) զույգի հաղթողի հետ:
լուսանկարը՝ Արարատ-Արմենիայի ֆեյսբուքյան էջից