Thursday, 30 03 2023
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հինգ միլիոնի» միֆը․ Փաշինյանը՝ Սարգսյանի հետքերով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթը բազմաշերտ էր, այդպիսով նաև որոշակիորեն հակասական։ Դժվարանում եմ հստակ ասել, թե որ կարգավիճակն էր երեկ գերիշխող վարչապետի մոտ՝ պետության առաջին դեմքի՞, հեղափոխության առաջնորդի՞, թե՞ ռոմանտիկի, որն իր այսօրվա քաղաքականության ձախողումների մխիթարությունը փնտրում է ապագայի մեծ ծրագրերի մեջ։

Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, անկախ դրական շեշտադրումներից, պատմական չստացվեց։ Վարչապետի խոսքի կոնտրաստն ու պոպուլիզմը ստվերելու են նրա ելույթի այն հատվածը, որտեղ խոսվում էր համազգային կոնսենսուսների անհրաժեշտության մասին։

Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոս-հայտարարությունը՝ ականջահաճո ու սրտեր շարժող, ավելի շատ նման է ինքնախոստովանության, որ, ըստ էության, ձախողվել են Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հնարավորությունները, ու Հայաստանի վարչապետը պոպուլիզմի միջոցով փորձում է քողարկել այդ իրականությունը։

Սակայն պոպուլիզմի կամ ռոմանտիզմի բաղադրիչն ավելի շատ էր Փաշինյանի ելույթի այն դրվագում, երբ նա խոսում էր, այսպես ասած, ռազմավարական նպատակների մասին։

«Մինչև 2050 թ. պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները. Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2 մլն 500 հազար մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, 7-ապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն 20-յակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն-ի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունը՝ իր կառուցվածքով ու բովանդակությամբ, շատ նման էր Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանը՝ 2040-ին չորս միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի մասին։ Դժվար չէ նկատել, որ թե՛ Սարգսյանի և թե՛ Փաշինյանի հայտարարություններն արվել են առանց մասնագիտական հիմնավորումների ու վերլուծությունների, կարճ ասած՝ կարգախոսային բնույթ ունեն։

Ավելին՝ Հայաստանի տնտեսական պոտենցիալը թույլ չի տալիս նման կանխատեսումներ անել, եթե նույնիսկ հեղափոխության ֆենոմենը հայրենադարձության համար որոշակի հիմքեր է ստեղծել։ Տնտեսագետները գրեթե միաբերան պնդում են, որ նախկին մակրոտնտեսական քաղաքականության միտումները պահպանվում են ու տեղին չէ խոսել տնտեսական հեղափոխության մասին։

Մյուս կողմից՝ Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3700-ով նվազել է։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 8200-ով։

Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց, նվազել է նաև ծնվածների թիվը։ Եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 111, անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 16 հազար 261, իսկ 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ 17 հազար 171։ Ավելացել է նաև մահացածների թիվը․ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացածների թիվը աճել է 572-ով։

Վիճակագրական այս ցուցանիշները լավատեսության հիմքեր չեն ստեղծում և, ըստ էության, կասկածի տակ դեն դնում Փաշինյանի երեկվա հայտարարությունների օբյեկտիվությունը։

Հեղափոխության ֆետիշացումն ու անզուսպ պոպուլիզմը որևէ բանի չեն հանգեցնելու, և այդ քաղաքական աքսիոմը լրացուցիչ անգամ հաստատվել է Ուկրաինայում ու Վրաստանում, որոնց հեղափոխական կառավարությունները ֆիասկո ապրեցին՝ դառնալով իրականությունից կտրված կարգախոսների պատանդը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում