Թուրքիան և Ռուսաստանը, պահպանելով սերտ հարաբերություններ շատ ոլորտներում, մեծ առաջընթաց են գրանցել սիրիական կարգավորման գործում և կանխել են Իդլիբում մարդասիրական ողբերգությունը, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը:
«Մենք Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների մեջ ենք ինչպես Սիրիայի հարցումում, այնպես էլ էներգետիկայից մինչև զբոսաշրջություն: Մինչև տարեվերջ մենք կավարտենք «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, որի միջոցով ռուսական գազը կուղևորվի Եվրոպա:
Ռուսաստանի հետ միասին մենք Սիրիայում զգալի առաջընթաց ենք արձանագրել և կանխել մեծը ողբերգությունը Իդլիբում», – ասել է Էրդողանը Անկարայում Թուրքիայի դեսպանների խորհրդաժողովում:
Նա հավելել է, որ Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման գործընթացը մոտ է ավարտին: