Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Սամվել Բաբայանը կհրաժարվի՞. Նիկոլ Փաշինյանը փոխեց իրավիճակը

Արցախի մայրաքաղաքում օգոստոսի 5-ին ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի իշխանության ձևավորման գործընթացին, հնչեցրեց մի քանի նշաձող, որոնց շրջանակում պետք է դիտարկվի քաղաքական մրցակցությունը Արցախի նոր իշխանության համար: Այդ շարքում առանցքայիններից մեկը վերաբերում էր երրորդ երկրի շահերի սպասարկման անթույլատրելիությանը:

Առերևույթ դա մի նշաձող է, որ ինքնաբերաբար պետք է լինի ցանկացած պետության և ազգի պարագայում: Մյուս կողմից, Փաշինյանի այդ հայտարարությունն առանձնահատուկ լույսի ներքո է դիտարկվում՝ հաշվի առնելով մի հանգամանք. Արցախի նախագահի ընտրության գործընթացի մասնակցության հայտ ներկայացրած գործիչների թվում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Իսկ Բաբայանը, ինչպես հայտնի է, առաջ է բերել արցախյան հարցը «ռուսական մանդատի» ներքո դնելու գաղափարը:

Ասել, որ դա մինչ այդ որևէ կերպ չհնչած գաղափար է, սխալ կլինի: Ի վերջո, կա Զորի Բալայանի հայտնի նամակը Պուտինին: Բայց մի բան է Զորի Բալայանի նամակը, մեկ այլ բան՝ Արցախի նախագահի ընտրությանը մասնակցության հայտ ներկայացնող գործչի դիրքորոշում-մոտեցումը:

Ավելին՝ այդ ֆոնին, Արցախում «ռուսական մանդատի» ներքո «առանձնահատկության» մասին դասախոսել էին նաև ռուսաստանցի որոշ փորձագետներ: Կա՞ ընդհանրություն նրանց և Սամվել Բաբայանի միջև՝ թերևս, ենթադրության դաշտից է, սակայն դա սկզբունքորեն կարևոր էլ չէ: Կարևոր է, որ պաշտոնական Երևանը միարժեք և հստակ սահմանել է իր վերաբերմունքը դրա նկատմամբ՝ հայտարարելով, որ երրորդ երկրի շահի սպասարկման որևէ փորձ կարժանանա Երևանի կոշտ պատասխանին:

Թեև Փաշինյանը չի տվել որևէ անուն, այդուհանդերձ, հայտարարության այդ մասը դիտարկվել է հաղորդագրություն Սամվել Բաբայանին: Ի՞նչ կանի Արցախի պաշտպանության նախկին նախարարը: Կշարունակի՞ պնդել «ռուսական մանդատի» հայեցակարգը, թե՞ կհրաժարվի դրանից: Այստեղ կարող է հետաքրքիր լինել մի հանգամանք էլ: Արցախի հանրության ընտրության իրավունքն ապահովելու երաշխավորություն ստանձնած Նիկոլ Փաշինյանը այդպիսով, արդյոք, նաև պայմա՞ն էր ներկայացնում Սամվել Բաբայանին. հնարավոր է իրագործել Սահմանադրության այն փոփոխությունը, որին ձգտում է Բաբայանը՝ ընտրության մասնակցության իրավունքի համար, բայց հնարավոր է պայմանով՝ եթե Բաբայանը հրապարակավ հրաժարվի «ռուսական մանդատի» պատկերացումից: Ի դեպ, օգոստոսի 5-ի հանրահավաքից ժամեր առաջ հայտարարություն էր տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը՝ ասելով, որ Բաբայանի համակիրները կմասնակցեն հանրահավաքին: Միաժամանակ, հայտարարությունն անդրադառնում էր նաև ապակայունացման վտանգի մասին մեղադրանքներին, որ ուղղվում են Բաբայանին: Հայտարարության մեջ ասված էր, թե Բաբայանը երբեք չի ապակայունացնի Հայաստանն ու Արցախը, և այդպիսի իրավիճակ առաջանալու պարագայում նա պարզապես հեռանում է՝ հանուն անձնական կամ քաղաքական շահի չվտանգելով կայունությունը: Կհրաժարվի Սամվել Բաբայանը գործընթացին մասնակցելո՞ւց, թե՞ կհրաժարվի «ռուսական մանդատի» գաղափարից: Ակնառու է այն, որ օգոստոսի 5-ին ստանձնելով Արցախի ընտրության երաշխավորի պատասխանատվություն, Նիկոլ Փաշինյանը փոխեց իրավիճակը՝ ցույց տալով, որ դեմ գնալ նոր իրավիճակին՝ նշանակում է գնալ իր դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում