Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 6-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին, հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի տնտեսությանը, համահայկական նշանակության ծրագրերին և Սփյուռքի՝ մասնավորապես Գլենդելի հայկական համայնքի հետ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: