Միացումը բոլորիս համար թանկ գաղափար է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Միացումկոչը անհրաժեշտ է դիտարկել հոգևոր միասնության, ազգային միասնության հարթությունում: Այո մենք միասնական հայրենիք ենք, և դրա մասին պաշտոնական Ստեփանակերտը միշտ խոսել է: Մեր նպատակներին հասնելու համար մենք պետք է լինենք միասնական: Բոլորս Ուզում ենք, որ մի օր Արցախը դառնա Հայաստանի մարզ, բայց դրան հասնելու ձև կա: Սա կենաց չէ: Այս ամենը անտեսելը կարող է ճակատագրական լինել»,-նկատեց Բաբայանը:
Հարցին, վարչապետի դիտարկումները պաշտոնական Ստեփանակերտի համար ընդունելի՞ են, Բաբայանն ասաց․ «Կարգավորման վերաբերյալ վարչապետը հնչեցրել է մի շարք կարևոր դրույթներ»: