Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մինասյանի երկրորդ փորձը. Հայաստանը ներկայացուցիչ կունենա Եվրոպա լիգայի խմբային փուլում, եթե…

Երեկ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման վերջին` չորրորդ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» վրացական «Սաբուրթալոյի» արգելքը հաղթահարելու դեպքում Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում կմրցի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)-«Նիմե Կալյու» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ: Ավելի լավ վիճակահանություն հայկական թիմի համար ուղղակի դժվար էր պատկերացնել: Պատմության մեջ առաջին անգամ իրական հնարավորություն ենք ստացել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում ներկայացուցիչ ունենալու, ինչը հայկական ֆուտբոլի համար մեծ իրադարձություն կլինի: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի վրացական թիմի հետ:

««Արարատ-Արմենիան» շատ ավելի ուժեղ մրցակից է, քան հաջորդ փուլում մեր հավանական մրցակիցները: Դա է պատճառը, որ մենք կենտրոնացած ենք միայն հայկական թիմի հետ դիմակայության վրա: Կարծում եմ՝ 2 թիմերի համար հաջող վիճակահանություն էր: Հայերն ու վրացիները լավ հարաբերություններ ունեն: Չեմ կարող հստակ նշել, թե Վրաստանից քանի երկրպագու է ժամանել Երևան: Վաղը ցույց կտանք մեր խաղը: Ակնկալում ենք միայն հաղթանակ: Ամեն ինչ կորոշվի Թբիլիսիում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր «Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գեորգի Չիաբրիշվիլին: Վերջինս ըստ էության ակնարկել է, որ հայ-վրացական դիմակայության հաղթողը հաստատուն քայլ կկատարի դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ:

Երեկ տեղի ունեցած վիճակահանությունը լրացուցիչ լիցքեր հաղորդեց դիմակայության կողմերին՝ էլ ավելի բարձրացնելով դրա արժեքը: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի խոսել փլեյ-օֆֆի հնարավոր մրցակիցների մասին՝ առաջին հերթին կարևորելով «Սաբուրթալոյի» հետ մրցավեճը: «Ուսումնասիրել ենք մրցակցին, չեմ նշի թույլ կողմերը՝ հասկանալի պատճառներով: Կասեմ, որ տեխնիկապես լավ պատրաստված թիմ ունեն, սիրում են գնդակով խաղալ, և փոխհամագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Տղաներն այժմ լավ մարզավիճակում են, վնասվածքներ չկան, թիմը խաղից խաղ ավելի լավ է գործում, բայց ավելացնելու տեղ կա: Կփորձենք մեր առավելագույնն անել: Չեմ կարող ասել՝ լավ է թե վատ, որ առաջինը տանն ենք խաղում, միայն կնշեմ, որ այդ իրավիճակում մարտավարությունները տարբեր են»,- նշել է հայ մասնագետը:

Գլխավորելով «Արարատ-Արմենիան»՝ Մինասյանը էապես բարելավեց այս թիմի վիճակը: Մասնավորապես, առաջնության առաջին հատվածում «Արարատ-Արմենիան», ունենալով ուժեղ կազմ, իր հնարավորություններից խիստ ցածր էր ելույթ ունենում: Բելառուս մասնագետ Վադիմ Սկրիպչենկոյին ոչ մի կերպ չէր հաջողվում ձևավորել մարտունակ կոլեկտիվ: Մինասյանն «Արարատ-Արմենիային» չեմպիոն դարձրեց, ու հիմա հայկական ակումբը գտնվում է խիստ կարևոր մի հանգրվանում: Ուշագրավ մի փաստ․ Վարդան Մինասյանի առաջ կրկին հնարավորություն է ստեղծվել գրանցելու հայ երկրպագուի համար երազանք դարձած արդյունքը: Մինասյանը Հայաստանի հավաքականի միակ գլխավոր մարզիչն է, ում գլխավորությամբ մեր ընտրանին մոտ է եղել Եվրոպայի և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելուն: 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ենթախմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց՝ ցույց տալով բոլոր ժամանակների լավագույն արդյունքը: Մեր հավաքականին ընդամենը կես քայլ չբավարարեց ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար: Դրան խանգարեցին նաև սուբյեկտիվ գործոնները: Հիշենք Դուբլինում տեղի ունեցած՝ Իռլանդիայի հետ հայտնի հանդիպումը: Արդեն հաջորդ՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Մինասյանի գլխավորած հավաքականը հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու և փլեյ-օֆֆում հայտնվելու, բայց կրկին ինչ-որ բան չհերիքեց: 5 տարի առաջ Մինասյանը կարող էր բացառիկ հաջողության հասնել նաև ակումբային ֆուտբոլի մակարդակում հայկական թիմին դուրս բերելով իր նշանակությամբ երկրորդ հեղինակավոր մրցաշարի խմբային փուլ:

Չցանկանալով ժամանակից շուտ խոսել փլեյ-օֆֆում մեր հնարավոր մասնակցության մասին՝ հարկ ենք համարում կրկին կարևորել «Սաբուրթալոյի» հետ դիմակայությունը: Երկու թիմերի խաղամակարդակը, ըստ էության, հավասար է, և առաջիկա երկու հանդիպումներում կարելի է կարևորել տակտիկական պայքարը: Հատկապես մարտավարական տեսանկյունից Վարդան Մինասյանը սովորաբար իր բարձրության վրա է լինում: Ուստի լիահույս ենք, որ առաջիկա հանդիպումներում «Արարատ-Արմենիային» կհաջողվի առավելության հասնել մրցակցի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում