Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանն ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Ուրալ»-«Ռոստով» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկությունն անցկացվել է «Ուրալ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում:
«Ուրալ»-«Ռոստով» հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով: Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում խաղացել է առանց փոխարինման: