Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հեղափոխությունը հասավ Արցախ. շրջադարձային հայտ աշխարհին

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հռչակեց համահայկական հեղափոխություն՝ հայտարարելով, որ այն տարածվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կամ եռանկյունու շրջանակում: Այդպիսով Նիկոլ Փաշինյանը փաստորեն տվեց հարցի պատասխանը, որ գործնականում մեկ տարի շարունակ ՙպտտվում՚ էր տարբեր հարթակներում՝ հեղափոխությունը հասնելո՞ւ է Արցախ, թե՞ ոչ:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթով փաստորեն հայտարարեց, որ հեղափոխությունը հասել է Արցախ: Դրա վկայությունն էր նաև այն, որ Փաշինյանը փաստորեն ստանձնեց Արցախի իշխանության ձևավորման գործընթացի երաշխավորի դերը: Սա նրա ելույթի առանցքային հայտարարություններից մեկն էր: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Երևանը երաշխավորում է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման հնարավորությունը: Այդպիսով, ի տարբերություն նախորդ տարիների, նախորդ համակարգի, Երևանը ոչ թե ինչ-որ մեկի Արցախի նախագահի և այլ պաշտոններն է երաշխավորում, այլ Արցախի հանրությանն է երաշխավորում, որ կապահովի հնարավորությունը՝ ընտրելու այն մեկին, որին այդ հանրությունը կկամենա: Ինչպես կօգտվի Արցախի հանրությունը Հայաստանի այդ երաշխիքից՝ այլ հարց է: Սակայն, միաժամանակ, երաշխիքից բացի, Նիկոլ Փաշինյանը փաստորեն հռչակեց այն կանոնները, որոնց շրջանակում պետք է տեղի ունենան պայքարն ու մրցակցությունը, ըստ այդմ՝ նաև ընտրությունը, Արցախի իշխանության ձևավորումը: Այդ կանոնները Փաշինյանը ձևակերպեց 6 կոնսենսուսային կետերի միջոցով, որոնցով ընդհանուր առմամբ նա բացառեց հարցերի լուծման շրջանակում բռնությունը որպես մեթոդ կիրառելը՝ միաժամանակ վերապահում անելով լեգիտիմ ուժի կիրառման համար, հենց այն դեպքերը նկատի ունենալով, երբ որևէ մեկը կփորձի գնալ սադրիչ քայլերի, բացառեց հայկական պետական ինքնիշխանության դեմ որևէ գործողությունն ու որևէ այլ երկրի շահերի ծառայելը:

Այս հարցադրումը բավականին թափանցիկ ակնարկ է թվում Արցախի նախագահի ընտրությանը մասնակցության հայտ ներկայացնող պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հասցեին՝ հաշվի առնելով այն, որ Բաբայանը քաղաքական ասպարեզ է մտնում Արցախի հարցի լուծումը «ռուսական մանդատի» ներքո դիտարկելու գաղափարով: Այդպիսի մի գաղափար էլ ամիսներ առաջ Արցախի պետհամալսարանում փորձել էին գեներացնել ռուսական էմիսարներ, հայտնի փորձագետներ Կոլերովն ու Տարասովը, և Նիկոլ Փաշինյանի ելույթը փաստորեն ազդակ էր նաև այդ շրջանակներին, որ Երևանը թույլ չի տա հայկական շահից և ինքնիշխանությունից դուրս որևէ շրջանակի ներգրավում արցախյան ընտրական գործընթացում: Չհնչեց Ռոբերտ Քոչարյանի անունը, սակայն միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի կոնսենսուսային վեց կետերը փաստացի պատասխան էին նաև այն ջանքերին, որոնցով Ռոբերտ Քոչարյանը փորձում է արդեն տևական ժամանակ արցախցիների շրջանում առաջացնել անվստահություն Հայաստանի նոր իշխանության նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ պետք է պարզապես դադարել փնտրել որևէ դավադրություն, ինչպես նաև հռչակելով մի քանի առանցքային դրույթներ ու կարգախոսներ՝ արցախյան շարժումից սերող, գործնականում փակեց հետագա մանիպուլյացիաների ճանապարհը: Դա իհարկե չի նշանակում, որ դրանք չեն լինելու, սակայն դա նշանակում է, որ դրանցով զբաղվողները այլևս հայտնվելու են ծիծաղելի վիճակում, որովհետև, օրինակ ազգային-ազատագրականության դիրքերից հանդես եկող նախկին և որևէ առաջին, երկրորդ կամ հարյուրերորդ դեմք Արցախի Վերածննդի հրապարակում չի կանգնել ու չի հայտարարել, որ արցախյան բանակցային գործընթացում Հայաստանի ու Արցախի նպատակը արցախյան շարժման և պատերազմի արդյունքի պաշտպանությունն է: Այդ աննախադեպ հայտարարությունը հնչեց օգոստոսի 5-ին, թավշյա հեղափոխության առաջնորդի շուրթից, ինչը նաև տալիս է առիթ՝ խորհելու ելույթի միջազգային արձագանքի մասին:

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանը, հռչակելով հեղափոխության համահայկական բնույթն ու սահմանելով համահայկական անելիքներն ու խնդիրները, մի կողմից ազդակ և փաստացի հարց է ուղղում համայն հայությանը՝ պահո՞ւմ ենք մենք մեր իսկ հաղթանակի արդյունքը, ստանձնո՞ւմ ենք այդպիսի պատասխանատվություն, և, մյուս կողմից, ազդակ է հղում միջազգային ուժային կենտրոններին, թե որն է Հայաստանի և համայն հայության նպատակը:

Ինչպիսի՞ն է լինելու միջազգային արձագանքը: Այդ իմաստով, սակայն, գլխավոր խնդիրը գործնականում այն չէ, թե ինչպիսին է արձագանքը լինելու, որովհետև ավելի կարևոր էր, թե ինչպիսին է լինելու հայկական պետականության արձագանքը միջազգային ներկայիս զարգացումներին և նոր աշխարհակարգի որոնման բարդ ու անցումային այս շրջափուլին: Որովհետև այստեղ գործնականում տեր և պատասխանատու լինելու հայտերի ժամանակն է, ու այդ իմաստով կարևոր է, թե ով ինչ հայտ է ներկայացնում աշխարհին: Առավել ևս, խնդիրը աշխարհում վաղուց գնահատված սեփական դերակատարմանը համարժեք հայտի մասին է, որը Հայաստանի դեպքում ուշացել է առնվազն քառորդ դարով, բայց նախօրեին հնչեց Ստեփանակերտի հրապարակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում